486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԾ-ն կասեցրել է տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը
17:30
12 Մարտի 2010

Մարտի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների  կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում կասեցվել է  Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով  թմրամիջոցների  մաքսանենգ  տեղափոխման  հերթական փորձը, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Զվարթնոց»  օդանավակայանում, երեք օտարերկրյա ուղևորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ:

Նույն օրը Երևան քաղաքում  բացահայտվել  և ձերբակալվել են հանցավոր  խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը և արտահանումը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մարտի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ: Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական  զննության ժամանակ, նրանց որովայնում, հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներում, 1կգ 345 գրամ ընդհանուր քաշով, «մետամֆետամին» տեսակի թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ դուրս է հանվել:

Հարուցված քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։