481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Կիրիլ Պատրիարքը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ
16:18
12 Մարտի 2010

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հույս ունի, որ հաջորդ շաբաթ նախատեսված իր այցը Հայաստան կնպաստի հոգևոր արժեքների ընդհանուր համակարգի ամրապնդմանը և, որպես հետևանք, երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությանն ու համագործակցությանը։

«Մեր հոգևոր-բարոյական արժեքների ընդհանրությունը ամենակարևոր չափանիշն է, որը կարող է օգնել և իշխանություններին, և մեր ժողովուրդներին ձգտել փոխըմբռնման, բարեկամության և համագործակցության ամրապնդմանը»,- ուրբաթ ասել է պատրիարքը Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ Մոսկվայի իր նստավայրում կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը համաձայնել է այն խոսքերին, որ երկու Եկեղեցիները «պետք է անեն ամեն ինչ՝ հոգևոր արժեքների այդ համակարգի ամրապնդման համար»։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արժեքների այդ համակարգը պահպանվի մեր ժողովուրդների կյանքերում»,- ասել է Մոսկվայի պատրիարքը։

«Հույս ունեմ, որ իմ այցը մի փոքր լումա կդառնա մեր ընդհանուր և կարևոր գործում»,- նշել է պատրիարքը։

Ըստ նրա, Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիները, «դաստիարակելով» ժողովուրդներին հոգևոր արժեքների միասնական համակարգում, «աջակցում են, որպեսզի երկար տարիներ շարունակ համապատասխան կերպով կանխորոշվի դրանց քաղաքական զարգացումը»։ «Այդ իսկ պատճառով իմ այցն Էջմիածին շատ կարևոր առաքելություն է»,- կարծում է Կիրիլ Պատրիարքը։

Քաղաքականությունն, ըստ պատրիարքի, «անցողիկ գործ է», և լավ է, երբ այն ամբողջովին համընկնում է «ժողովուրդների խորքային շահերի հետ», սակայն լինում է նաև հակառակ իրավիճակը՝ «ինչ-որ արտաքին գործոնների ազդեցության ներքո»։ ՌՈՒԵ առաջնորդը համոզմունք հայտնեց, որ եթե քաղաքականությունը համապատասխանում է հիմնական սկզբունքին՝ ռուս և հայ ժողովուրդների՝ քրիստոնեությամբ ձևավորված հոգևոր արժեքների համակարգին, ապա այն կարելի է ճիշտ և ժողովուրդներին «խաղաղությամբ, բարեկամությամբ և համագործակցությամբ կյանք» ապահովող համարել։

Նա նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները «դարերի պատմություն ունեն»։ «Բայց, հնարավոր է, որ հենց վերջին ժամանակներում (երկու երկրների հարաբերությունները) միանգամայն նոր մակարդակի վրա են բարձրանում»,- ասել է նա։

Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Ռուսաստանի հետ հարաբերություններն անվանել է «Հայաստանի արտաքին քաղաքականության ամենագլխավոր ուղղություն»։

«Վստահ եմ, որ պատմականորեն մեր փոխհարաբերությունների հիմքը, նախևառաջ, մեր ժողովուրդների պատմական ծագման ընդհանրությունն է, մեր ժողովուրդների հոգևոր միաբանությունը, որը և կանխորոշել է Հայաստանի և հայ ժողովրդի այդ քաղաքական տրամադրվածությունը Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։ Սա մեր ժողովրդի քաղաքական, բարոյական, մշակութային կողմնորոշման բազմադարյա որոնման արդյունք է»,- ասել է Եսայանը։

Իր գլխավորած դեսպանության խնդիրը նա տեսնում է «այդ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման մեջ»։

«Մեր երկրների միջև հարաբերությունների ողջ համալիրի հիմնական բաղկացուցիչը, ըստ իս, առանցքային մասը Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև հոգևոր համագործակցությունն է, ինչը հատկապես լավ է տեղավորվում մեր հարաբերությունների ժամանակակից աշխարհընկալման և մեկնաբանման մեջ»,- կարծում է Հայաստանի դեսպանը։

Նա համոզմունք հայտնեց նաև, որ Կիրիլ պատրիարքի այցը Երևան ռուս-հայկական հարաբերությունների նոր փուլ կբացի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: