482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Բանակցային գործընթացում Ղարաբաղի շուտափույթ ներգրավումը կօգնի կարգավորել հակամարտությունը. Ֆասիե
13:42
12 Մարտի 2010

Բանակցային գործընթացում Ղարաբաղի շուտափույթ ներգրավումը կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Վաղ թե ուշ Ղարաբաղը ներգրավվելու է կարգավորման գործընթացում, և որքան շուտ դա արվի, այնքան լավ», - ուրբաթ Երևանում ՆԱՏՕ ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ ասաց Ֆասիեն:

Նրա խոսքերով՝ միջնորդների համար ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում ղարաբաղյան կողմը կդառնա կարգավորման գործընթացի մասնակից:

Միաժամանակ Ֆասիեն նշեց, որ դա տեղի կունենա բանակցությունների վերջում, խնդրահարույց հարցերի լուծումից հետո, «այն բանից հետո, երբ հայերն ու ադրբեջանցիները հնարավորություն կգտնեն խաղաղ ապրել միմյանց հարևանությամբ, մինչև պատերազմի սկիզբը Ղարաբաղում բնակվող ադրբեջանական բնակչության վերադարձից հետո»:

Ֆրանսիացի համանախագահը նշեց, որ ղարաբաղյան կողմը որոշակի կերպով ներկա էր կարգավորման գործընթացում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սկսեց ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի դիրքորոշումը:

Բացի այդ, ինչպես նշեց Ֆասիեն, համանախագահները տարածաշրջան այցելելիս լինում են նաև Ստեփանակերտում:

Ֆրասնիացի համանախագահը, այնուամենայնիվ, նշեց, որ ղարաբաղյան կողմը որոշակի պահի և որոշակի աստիճանով դուրս մնաց բանակցային գործընթացի շրջանակներից, և այժմ ժամանակին գոյություն ունեցող բանակցային ձևաչափին վերադառնալու համար, որին մասնակցում էր նաև Ղարաբաղը, անհրաժեշտ է կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: