478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում մարտի 21-23-ը կանցկացվի ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը
10:30
12 Մարտի 2010

Մոսկվայում մարտի 21-23-ը կանցկացվի ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ կայանալիք նիստին առնչվող հարցերը քննարկվել են ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հանդիպման ընթացքում:

«Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ հանձնաժողովը զգալի աշխատանքներ է ծավալել հայ-ռուսական պատմական մշակույթի, տնտեսական կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Բարձր գնահատելով Նիկոլայ Ռիժկովի արժանիքները հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար՝ դեսպան Եսայանը նշել է, որ իր գործունեությունը կուղղի հայ-ռուսական համագործակցության փոխշահավետ զարգացամանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:  

Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Օլեգ Եսայանին ՌԴ-ում ՀՀ  դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ տեղյակ է նրա բեղմնավոր աշխատանքի մասին՝ որպես Բելառուսում ՀՀ դեսպան, և համոզմունք է հայտնել, որ իր անցած կյանքի ուղին և փորձը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: