486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանությունը կլինի միջազգային խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում
15:01
11 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության հարցերը կլինեն Երևանում անցկացվող «Ռուսաց լեզու՝ XXI  դարում մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջանձնային և ազգամիջյան շփման երաշխավորը» միջազգային գիտապրակտիկ խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում: Խորհրդաժողովը հինգշաբթի մեկնարկել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանում:

«Խորհրդաժողովի կազմակերպիչների գլխավոր նպատակը Հայաստանի ռուսաց լեզվի դասավանդողների գիտական շրջանում գոյություն ունեցող հարցերի լուծումն է, այդ հարցերը ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության պրակտիկ հարթակ տեղափոխելը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց խորհրդաժողովի գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Հայաստանում Ռուսաց լեզվի ուսումնամեթոդաբանական ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը:

Նրա խոսքերով, խորհրդաժողովին կմասնակցի ավելի քան 60 մարդ, միաժամանակ միայն 40-ը՝ Հայաստանից: Զեկույցներով հանդես կգան նաև Ռուսաստանի, Մոլդովայի, Ղազախստանի ներկայացուցիչները:

«Ռուսաց լեզու՝ XXI  դարում մշակույթների երկխոսության, գիտական համագործակցության, միջանձնային և ազգամիջյան շփման երաշխավորը» խորհրդաժողովն արդեն հինգերորդ տարին է անցկացվում Հայաստանում:

«Առաջին չորս խորհրդաժողովներն անցկացվել են Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո, սակայն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո նոր ձևաչափում այն առաջին անգամ է անցկացվում», - նշեց նա:

Խորհրդաժողովի հիմնական կազմակերպիչներն են Ռոսսոտրուդնիչեստվոն և նրա կառույցում գործող Հայաստանում Ռուսաց լեզվի ուսումնամեթոդաբանական ռուսական կենտրոնը:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Բելլա Եսանջանյանի խոսքերով՝ խորհրդաժողովի հիմնական նպատակը Հայաստանում ռուսաց լեզվի տարածումն է, քարոզն ու դիրքերն ամրապնդելու ցանկությունը:

Այսօրվա դրությամբ Երևանում և Հայաստանի մարզերում գործում է 40 հանրակրթական դպրոց, որոնք ունեն ռուսաց լեզվի դասարաններ, որոնցից երեքը՝ մասնավոր են:

Այդ դպրոցներում ուսանում է շուրջ 10000 աշակերտ: Վերջինները ՌԴ քաղաքացիների, Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիների (ում երեխաները ուսանել են Ռուսաստանում կամ ԱՊՀ այլ պետություններում) երեխաներն են:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։