482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Սարկոզի
10:25
11 Մարտի 2010

Ֆրանսիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի Ելիսեյան պալատում: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Հանդիպման ընթացքում Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կա անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամության անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջև:

«Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը և ընդգծել, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին», - ասվում է տեղեկատվության մեջ:

Շնորհակալություն հայտնելով նախագահ Սարկոզիին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանելու հրավերի համար՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

ՀՀ նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով:

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և Նախագահ Սարկոզիին` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հետևողական և սկզբունքային մոտեցման համար:

Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է), տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաև` փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ֆրանսիայի Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահի` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:   

Երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը,  ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին տարբեր ուղղություններով Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակով երկկողմ շփումները:

Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը: Այնուհետև, ի պատիվ ՀՀ նախագահի` Նիկոլա Սարկոզիի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: