486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը կհանդիպի Նիկոլա Սարկոզիի հետ
17:52
10 Մարտի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Ելիսեյան պալատում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին կեսօրին Ելիսեյան պալատում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ֆրանսիայի նախագահի անունից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի, կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա մեկնարկել է մարտի 9-ին:

«ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, պաշտոնական այցի առաջին օրը նախագահ Սարգսյանն այցելել է Փարիզի «Մատինյոն» ցուցասրահ, հանդիպել ֆրանսահայ ճանաչված գեղանկարիչ Ժանսեմի հետ, շրջել ցուցասրահում և ծանոթանացել նրա ստեղծագործական հարուստ ժառանգությանը:

«Մեր ժողովուրդն իսկապես հպարտանում է Ձեզանով ու բարձր գնահատում Ձեր արվեստը: Ապրելով այլ երկրում` Դուք ավելի ճանաչելի եք դարձրել մեր ժողովրդին` ողջ աշխարհում տարածելով հայ ժողովրդի բարի համբավը», - նշել ՀՀ նախագահը:

Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանի Հանրապետության նախագահն ու գեղանկարիչը մտքեր են փոխանակել հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիրների շուրջ:

«Սփյուռքի նախարարության ստեղծման նպատակներից մեկն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հայապահպանության խնդրի լուծմանը նպաստելն է: Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն՝ պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող և արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով»,- նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։