484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն դիտարկում է Երևանը Հրազդանին միացնող տակտային էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը
11:36
10 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Ալմաստ» ավտոկայանից մեկնարկող Երևան-Հրազդան երթուղով նոր էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը և «Քանաքեռ-Զեյթուն» համայնքի թաղապետ Արայիկ Քոթանջյանը, տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ՀԿԵ ղեկավարությունից և թաղապետարանի ներկայացուցիչներից բացի հանդիպմանը ներկա էր քաղաքի գլխավոր ճարտարապետ նաև Սերգեյ Դանիելյանը։ Կողմերը տեղում ուսումնասիրեցին Երևան-Հրազդան ճանապարհահատվածի վիճակը։

Հանդիպմանը քննարկվեց նաև երկաթուղային տրանսպորտի շաղկապումն ավտոմոբիլայինի հետ։ ՀԿԵ ներկայացուցիչների կարծիքով, միջքաղաքային նոր երթուղու գործարկումը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ենթակառուցվածքի բեռնվածությունը, ինչպես նաև ստեղծել ավտոմոբիլային ուղևորափոխադրման ոչ թանկ այլընտրանք։ Ճանապարհի ենթադրվող տևողությունը 50 րոպե է, ինչը նույնպես կնպաստի, որպեսզի ուղևորներն ընտրեն այս տարբերակը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավանություն է տվել երևանյան կայարանում երկաթուղային տրանսպորտն ավտոմոբիլայինի հետ շաղկապող տրանսպորտային հանգույցների ստեղծման ՀԿԵ նախաձեռնությանը։

Հանդիպումն անցավ կառուցողական և աշխատանքային մթնոլորտում, ինչը վկայում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության բարձր աստիճանի մասին։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։