478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարելավում չի նկատվում. փորձագետ
18:27
09 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Վերին Լարս» անցակետի բացումը Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական փոխհարաբերությունների բարելավման պատուհանն է, երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ՌԻԱ Նովոստիի կազմակերպած «Վերին Լարս հսկիչ անցակետի բացումը ռուս-վրաց-հայկական շահերի համատեքստում» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում: 

Վրաստանի և Ռուսաստանի սահմանի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետը բացվել է մարտի 1-ին առավոտյան ժամը 06:00-ին: Ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» միակ պաշտոնական հսկիչ-անցակետը չէր գործում երեք տարի: Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ՝ ելնելով անցակետի վերանորոգման և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան զինելու անհրաժեշտությունից:

2009թ.-ի մայիսի սկզբին ռուսական կողմն ավարտեց «Վերին-Լարս» նոր միջազգային ավտոմոբիլային հսկիչ-անցակետի շինարարությունը: Վրաստանն իր կողմից ԱՄՆ-ի օգնությամբ ավարտեց հսկիչ-անցակետի վերանորոգումը 2009թ.-ի սեպտեմբերին:

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, ռուս-վրացական հարաբերությունները, ցավոք սրտի, այն վիճակում են, որ ներկայիս քաղաքական ձևաչափում կտրուկ բարելավում պատկերացնելն անհնար է, «հատկապես վրացական պաշտոնական դիրքորոշման համատեքստում, համաձայն որի ՌԴ հետ փոխհարաբերությունները կարող են հաստատվել «ապաշրջափակումից» հետո:  

«Ռուսական կողմից ներկա պահին նման բան պատկերացնելը բարդ է»,- նշեց փորձագետը:

«Այդ իսկ պատճառով Ռուսաստանի ու Վրաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարելավումը քիչ հավական է, դրանք որոշակի անպատասխանատվությամբ կարելի է հակամարտության վերաձևաչափավորում համարել»,- ասաց Իսկանդարյանը:  

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանի ու Վրաստանի միջև քաղաքական հակամարտությունը փաստորեն մնում է գրեթե նույն վիճակում, ինչում եղել է, իսկ հակամարտության մնացած բաղկացուցիչները վերացվում են կամ մեղմացվում, մասնավորապես, մարդասիրականն ու տնտեսականը:

Քաղաքագետն ընդգծեց նաև, որ աշխարհում կան սուր և կոշտ հակամարտություններ, ինչպիսին են, օրինակ, կիպրոսյան ու մերձդնեստրյան հակամարտությունները, որտեղ կողմերի կոշտ հայտարարությունների լարվածությունն առկա է, բայց մարդասիրական ու տնտեսական կապը կողմերի միջև պահպանվում է և գրեթե երբեք չի ընդհատվել:

Ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում փորձագետը որպես օրինակ բերեց գազի մատակարարման իրավիճակը, երբ օգոստոսյան պատերազմի ժամանակ մոտ մեկ օրով ընդհատվեց Վրաստանի գազամատակարարումը:

«Դա կտրված իրադարձություն չէ, կարծում եմ, որ վաղ, թե ուշ իրավիճակը կհանգի նրան, որ չվերթերը կդառնան կանոնավոր, այլ ոչ թե պատվիրված, բայց դա տեղի կունենա մուտքի արտոնագրերի հետ կապված իրավիճակի թուլացման դեպքում»,- ասաց Իսկանդարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։