486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը 50/50-ն է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը
14:04
09 Մարտի 2010

ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը չի բացառում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ նույնիսկ հաշվի առնելով նախագահ Օբամայի վարչակազմի հակազդեցությունը:

«Եթե դատենք անցյալով, ապա բանաձևը չեն ճանաչի: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախկինում հստակ հայտարարում էր այդ հարցի շուրջ ունեցած իր դիրքորոշման մասին, ապա մենք պետք է համարենք, որ հնարավորությունը 50/05-է », - հայտարարեց նա:

Պատգամավորն ավելացրեց, որ բանաձևին «կողմ» քվեարկած կոնգրեսականների որոշումը բացատրվում էր որպես ապագայում նման իրադարձությունները թույլ չտալու ցանկություն, այդ թվում նաև որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ձգտում, որը ձգտում է տարածաշրջանում էլ ավելի ինքնուրույն դերի:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հինգշաբթի ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

Ալավերդյանի կարծիքով՝ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչմանը կարող է աջակցել նաև հոգեբանական գործոնը, մասնավորապես՝ հանձնաժողովի որոշման նկատմամբ Թուրքիայի նյարդային արձագանքը և թուրքական մամուլում հնչող վիրավորանքները բանաձևին «կողմ» քվեարկած ամերիկացի կոնգրեսականների հասցեին:

«Այնպիսի տպավորություն է, թե Թուրքիան ինքն ամեն ինչ անում է, որպեսզի Կոնգրեսը ճանաչի ցեղասպանությունը», - նշեց նա:

Միաժամանակ Ալավերդյանը ընդգծեց, որ նույնիսկ այն կոնգրեսականները, ովքեր բանաձևին «դեմ» են քվեարկել, կասկածի տակ չէին դնում Ցեղասպանության փաստը, այլ իրենց որոշումը բացատրում էին քաղաքական նպատակահարմարությամբ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։