487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան մեծ ներուժ է տեսնում Հայաստանում
14:00
09 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, ով Երևանում էր գտնվում  «The No Smoking Orchestra» խմբի համերգի շրջանակներում, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեծ ներուժ է տեսնում Հայաստանում:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նշանավոր ռեժիսորը նշեց, որ իր համար հաճելի է լինել Հայաստանում և ծանոթանալ մի ժողովրդի հետ, որն իր կրած տառապանքներով նման է սերբ ժողովրդին:

Կուստուրիցան անդրադարձավ նաև հոգևոր արժեքների կարևորությանը, նաև  Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր առաջիկա անելիքները:

Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցին և նրա կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային-հոգևոր արժեքների և ազգային ինքնության պահպանության գործում:

Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Եկեղեցու ազգային դիմագծին և այն հսկայական ներդրմանը, որ Հայ Եկեղեցին ունեցել է հայկական մշակույթի կերտման և զարգացման գործում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը վերհիշեց նաև իր հանդիպումը հայտնի կինոռեժիսորի հետ այս տարվա հունվարին Մոսկվայում, երբ Նորին Սրբությանը և  Կուստուրիցային Ուղղափառ ժողովուրդների միաբանության միջազգային հիմնադրամի կողմից հանձնվեց Ալեքսի Բ պատրիարքի անվան 2009թ. մրցանակ` հարակության կյանքում հոգևոր արժեքների հաստատման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Հանդիպման ավարտին ողջ նվագախումբն այցելեց Վեհարանի թանգարան` ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքներին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։