485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է համակարգված պետական քաղաքականություն մշակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում. Դաշնակցություն
13:23
05 Մարտի 2010

Հայկական կողմը պետք է մշակի միասնական, համակարգված պետական քաղաքականություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում բանաձևի քննարկման գործընթացը և կշեռքի վրա դնենք կոնգրեսականների կողմից ներկայացված բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները... Չափազանց կարևոր է համախմբել մեր ջանքերը, քանի որ հայկական կողմի ամբողջ ներուժը չէր գործադրվել այդ գործընթացում», - ասաց Ռուստամյանը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Պատգամավորի խոսքերով՝ ջանքերի համախմբումը չափազանց կարևոր է ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի հետագա առաջխաղացման համար, քանի որ բազմաթիվ բանաձևեր, ստանալով հանձնաժողովի հավանությունը, չէին հասնում լիագումար նիստի քննարկմանը:

ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս հարցում չափազանց կարևոր է թուրքական ԶԼՄ-ների գնահատականը, ովքեր արդեն Կոնգրեսի հանձնաժողովի քվեարկությունը համարել են «լոբբիների պատերազմ»: Ինչպես կարծում է Ռուստամյանը, չափազանց կարևոր է ուսումնասիրել թուրքական կողմի գործողությունները, որոնք, ինչպես հիշեցրեց պատգամավորը, ներկա էին հանձնաժողովի քննարկմանը 15 պատգամավորներով:

«Մենք պետք է որոշակի փոփոխություններ մտցնենք նաև հայկական լոբբիի աշխատանքի մեջ, և այդ փոփոխությունները պետք է հայեցակարգվեն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է ակտիվ աշխատեն ոչ միայն «Հայ Դատի» գրասենյակները, քանի որ նրանց աշխատանքն ընկալվում է միայն որպես ՀՅԴ-ի դիրքորոշումը: Չափազանց կարևոր է ներկայացնել պետության դիրքորոշումը», - նշեց նա:

Ռուստամյանի խոսքերով՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից բանաձևի ընդունման գործում քիչ դեր չի խաղացել նաև հանձնաժողովի նիստին հայ իշխանամետ պատգամավորների ներկայությունը:

Բանաձևի քննարկմանը մասնակցում էր հայ խորհրդարանականների պատվիրակությունը, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների ներկայությունը կարևոր նշանակություն ուներ, քանի որ դա ապացուցեց միասնական պետական դիրքորոշման առկայությունը: Կարևոր նշանակություն ուներ նաև բանաձևի ընդունումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ CNN-ին տված հարցազրույցը», - հայտարարեց պատգամավորը:

Ռուստամյանը նաև անհրաժեշտ է համարում բանաձևի քննարկման և քվեարկության ժամանակ թուրքական պահվածքի ուսումնասիրումը: Նա նշեց, որ թուրքերի դիրքորոշումը մշտապես համակարգվում էր՝ կախված իրավիճակի փոփոխությունից, իսկ թուրք պատվիրակները մշտական կապի մեջ էին երկրի ղեկավարության հետ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։