486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի հայկական սփյուռքը ողջունել է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
11:45
05 Մարտի 2010

ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ամենահեղինակավոր հասարակական կազմակերպությունները՝ Ամերիկայի հայկական համագումարը (ААА) և Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA), ողջունել են ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բանաձևն ընդունվել է հինգշաբթի:

«Չնայած Թուրքիայի կառավարության լուրջ լոբբիին, որին աջակցում էին ռազմական կորպորացիաները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը», - ասվում է ուրբաթ «ՌԻԱ Նովոստի» ստացված Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ:

«Այսօր ճշմարտությունը հաղթանակեց, իսկ հնարավոր ցեղասպանությունների կանխումը ստացավ իր շարունակությունը: Մենք երախտապարտ ենք հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կողմ հանդես եկան բանաձևի ընդունմանը, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մարկ Կիրկը և Ֆրենկ Փալոունեն են», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին (Bryan Ardouny):

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ի համայնքը ԱՄՆ Կոնգրեսին նամակ է հղել առ այն, որ Ամերիկայի հայերը միաձայն են Հայոց ցեղասպանության բանաձևը հավանության արժանացնելու իրենց կոչում:

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ևս գոհունակություն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ:

Ինչպես նշել է ANCA-ի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը (Elizabeth Chouldjian), ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը արդարության հաղթանակն է:

«Վերջին պահին Օբամայի վարչակազմը կոչ է արել հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին դադարեցնել բանաձևի քվեարկությունը, սակայն Բերմանը մերժել է վարչակազմին և ներկայացրել է բանաձևը քվեարկության: Տիրում էր լարված մթնոլորտ, սակայն արդարությունը հաղթանակեց», - ասել է Չուլջյանը:

«Մենք հպարտ ենք, որ հանձնաժողովը դեմ է հանդես եկել Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Մենք կշարունակենք մեր աշխատանքը կոնգրեսականների և ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի ամբողջական ընդունման համար», - ավելացրել է ANCA-ի մամուլի քարտուղարը:

ԱՄՆ-ի հայկական սփյուռքը մի քանի տասնամյակներ շարունակ փորձում էր հասնել Կոնգրեսի կողմից ցեղասպանության ընդունմանը: Սակայն այս քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմով քննարկմանը: Բանաձևի ընդհանուր քվեարկության ամսաթիվը դեռ չի նշանակվել:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Սա Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած առաջին քվեարկությունը չէ:

Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին՝  Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: 2007 թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց ԱՄՆ Պալատում և Սենատում ամբողջական քվեարկության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։