486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Այժմ անհրաժեշտ է ջանքերն ուղղել ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանը. պատգամավոր
10:58
05 Մարտի 2010

Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ընդունումից հետո անհրաժեշտ է աշխատել Պալատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն ապահովելու ուղղությամբ:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 5-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

«Այս հաղթանակը աննախադեպ ծանր պայքարի արդյունքն է: Այժմ անհրաժեշտ է աշխատել լիագումար նիստի ուղղությամբ», - ասել է Հովհաննիսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով՝ նիստի ընթացքում տեղի են ուենցել «շատ հետաքրքիր և ակտիվ քննարկումներ, ելույթ են ունեցել շուրջ 30 կոնգրեսականներ»:

«Նույնիսկ բանաձևի ընդունմանը դեմ հանդես եկող կոնգրեսականները չեն ժխտել Ցեղասպանության փաստը», - ասել է Հովհաննիսյանը:

Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

Կոնգրեսականները փաստորեն կոչ են անում ԱՄՆ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևի ընդունման հակառակորդները, չժխտելով Ցեղասպանության փաստը, փաստաթղթի նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքի պատճառաբանում էին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերով, մասնավորապես՝ կապված Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքի ներկայությամբ: Բանաձևի հակառակորդների փաստարկների թվում նշվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին իբր թե չխոչընդոտելու ցանկությունը:

Պաշտոնական Անկարան կենտրոնացրել էր իր ջանքերը բանաձևի ձախողմանը:  Վաշինգտոն էին ուղևորվել թուրք խորհրդարանականներից բաղկացած մի քանի պատվիրակություններ, այդ թվում նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը: Բանաձևի կտրուկ քննադատությամբ հանդես են եկել Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը:

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումը, նշել է, որ այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության ևս մեկ վկայություն է և կարևոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։