484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վարդանյանը չի բացառում «Տրոյկա Դիալոգ»-ից հեռանալու հնարավորությունը
19:42
04 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Տրոյկա Դիալոգ» («Եռյակ երկխոսություն») ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը չի բացառում «Տրոյկա Դիալոգ» ընկերությունից հեռանալու հնարավորությունը: 

«Ես միշտ ասում եմ, և բացարձակ չեմ թաքցնում, որ որևէ փուլում ես կլքեմ «Տրոյկա Դիալոգ»-ը, և ոչինչ, «Տռոյկա Դիալոգ»-ը որպես ինստիտուտ կաշխատի ու կզարգանա»,- հինգշաբթի Երևանում նա ասաց լրագրողներին:

Մեկնաբանելով «Տրոյկա Դիալոգ» ԸԽ տնօրինության կառավարիչ Պավել Տեպլուխինի հեռանալը ընկերությունից, Վարդանյանն ասաց, որ «մեր ընկերությունը խորհրդային ժամանակների Քաղբյուրո չէ, երբ ընկերությունից հեռանալու միակ տարբերակն այն է, որ քեզ այնտեղից մեռած են տանում»:  

«Մենք ավելի դինամիկ ժամանակներում ենք ապրում, և համատեղ աշխատանքի այս 15 տարում գալիս է ժամանակ, երբ յուրաքանչյուրը փորձում է հասկանալ, թե ինքն ինչ է անելու հետո»,- ընդգծեց Վարդանյանը:  

2010թ.-ի հունվարի 18-ին «Տրոյկա Դիալոգ» ԸԽ հայտարարեց, որ Ընկերախմբի կառավարիչ տնօրեն և «Տրոյկա Դիալոգ» ԿԸ տնօրենների խորհրդի նախագահ Պավել Տեպլուխինը լքում է ընկերությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ գործերի, նախագծերի, հաճախորդների, պաշտոնների փոխանցման իրավաբանական ու փաստացի ժամանակահատվածը կտևի մինչև մարտի վերջը:

Ընդ որում Վարդանյանը հույս հայտնեց, որ Տեպլուխինի և շատ այլ գործընկերների հետ համատեղ հաջողվել է «շատ ժամանակակից մեքենա» կառուցել:

«Մենք փողի կառավարման առաջատարներն ենք ԱՊՀ տարածքում, մենք մասնավոր հարուստ հաճախորդների սպասարկման առաջատարներն ենք, այդ թվում և Պավելի շնորհիվ»,- պարզաբանեց նա:   

Տնօրենների խորհրդի ղեկավարն ասաց նաև, որ ԸԽ բաժնետոմսերի մասի գնման ընթացակարգերը շատ հեշտ են:

«Մենք գործընկերային մեխանիզմ ունենք, որը նույնն է բոլորի համար, և հեռացողի բաժնետոմսերը գնում է Գործընկերությունը: Կան կանոններ, որոնցով գործընկերությունը գնում է բոլոր գործընկերների բաժինը: Ընկերության գործընկեր-համասեփականատերերը 130-ն են, որոնք համատեղ գնում են այդ փաթեթը»,- պարզաբանեց նա:

«Տրոյկա Դիալոգ» ԸԽ հիմնադրվել է Ռուսաստանում 1991 թ.-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։