483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ասթմայով հիվանդների թիվը բոլոր գրանցված հիվանդների թվի 5-7% է կազմում
17:47
04 Մարտի 2010

Հայաստանում ասթմայով հիվանդների թիվը հարապետությունում բոլոր գրանցված հիվանդների ընդհանուր թվի 5-7%-ի սահմաններում է տատանվում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Ռուսաստանի Բնագիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:

«Հայաստանում բժշկական օգնության են դիմում բրոնխիալ ասթմայի ծանր տեսակով տառապողները, իսկ հիվանդության ծանր տեսակով տառապողների թիվը հիվանդների ընդհանուր թվի շուրջ 5-7 տոկոսն է կազմում»,- ասաց պրոֆեսորը:

Հիմնվելով այս տվյալների վրա, պրոֆեսորը պարզեց, որ Հայաստանում ասթմայով տառապողների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ բրոնխիալ ասթմայով տառապող երեխաների թիվը տատանվում է 30-40 հազարի սահմաններում:

Միևնույն ժամանակ Ոսկանյանը նշեց, որ 28 հայկական դպրոցում կատարած հետազոտությունների արդյունքներով հաստատվել է, որ հետազոտված դպրոցականների շուրջ 12,6 տոկոսը (առաջինից երրորդ դասարանների շուրջ 5 հազ. սովորողներ) ասթմա ունեն: Ընդ որում հանրապետության պոլիկլինիկաներում հաշվառման մեջ են գտնվում բոլոր հիվանդների միայն 0,9 տոկոսը (այսինքն շուրջ 30 հազ. հիվանդ):

Պրոֆեսորը նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել, որ բրոնխիալ ասթման ոչ թե հիվանդություն է, այլ ավելի շուտ օրգանիզմի՝ շնչառական խնդիրներից բխող պաշտպանական ռեակցիա՝ պայմանավորված մի շարք արտաքին գրգռիչներով, ինչպիսիք են ծուխը, փոշին, հոտերը, արևի ճառագայթները և այլ գործոններ:

Այս առնչությամբ, փորձագետի խոսքերով, բարեհաջող բուժման համար անհրաժեշտ է «բացահայտել ու արմատախիլ անել գրգիռի աղբյուրը, պատճառը»:

«Շնչառական հիվանդությունների բուժումը շատ ավելի արդյունավետ է բնաթերապևտիկ մեթոդներով, ինչպիսիք են ծովային կլիման, բարձրլեռնային կլիման, աղային բուժումը»,- ասաց Ոսկանյանը: 

Պրոֆեսորի խոսքերով, Հայաստանում նման բուժումը բարեհաջող կատարվում է Հանրապետական սպելեոթերապևտիկ կենտրոնում, որը Հայաստանում գործում է  1987 թ.-ից:

«Ամեն օր այս կենտրոն բուժվելու է գալիս շուրջ 100-120 մարդ, 20 սեանսից բաղկացած կուրսը 165 հազար դրամ արժե»,- նշեց Ոսկանյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: