478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի խորհրդականը չի բացառում, որ կարող են փոփոխություններ լինել Մադրիդյան սկզբունքներում
16:50
04 Մարտի 2010

Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների դրույթները մինչև խաղաղ պայմանագրի վերջնական կնքումը կարող են փոփոխվել, կարծում է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

«Մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթուղթ է: Բայց դա չի նշանակում, որ այնտեղ գրվածները չեն կարող փոփոխվել: Մինչ այս որպես հիմք շատ այլ փաստաթղթեր են ընդունվել, սակայն հետո դրանք փոփոխվել են»,- հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Իսագուլյանը: Նա ավելացրեց, որ քանի դեռ կողմերից երկուսի համար էլ պարտադիր այդ պայմանագիրը չի կնքվել, այդ փաստաթղթերը տասն անգամ էլ կարող են փոփոխվել: 

Ընդ որում Իսագուլյանը նշեց, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, իր առաջարկություններ է մտցրել Մադրիդյան սկզբունքների առնչությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացրեցին  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Խոսելով ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու խնդրի մասին, Իսագուլյանը հայտարարեց. «Հայաստանն այն երկիրը չէ, որը պետք է տարածքներ վերադարձնի: Հայաստանը ոչ ոքի տարածքը չի զբաղեցրել, որ հիմա էլ վերադարձնի: Տարածքի հարցը կարելի է քննարկել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»:    

Նա ընդգծեց, որ Ադրբեջանին 5 շրջաններ վերադարձնելու առնչությամբ ոչ մի համաձայնագիր չկա և ավելացրեց, որ հայկական ընդդիմության կողմից հնչող բոլոր նման հայտարարությունները ուղերձ են արտաքին ուժերին այն մասին, որ իր իշխանության գալու դեպքում ինքը համաձայն է վերադարձնել դրանք:

Իսագուլյանը նշեց նաև, որ բանակցությունների ժամանակակից փուլում հայկական կողմը հարցեր է բարձրացրել, որոնք ավելի վաղ չեն բարձրացվել, մասնավորապես Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների տարածքների հետ կապված հարցեր, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև հայ փախստականների խնդիրը:

Նա ընդգծեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ նշել է այն սահմանը, մինչև ուր Հայաստանը կարող է հասնել փոխադարձ զիջումների դեպքում: «ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում: Սա այն սահմանն է, որ Հայաստանը հստակ նշել է»,- նշեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: