484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նորմալ զարգացման մեծ հեռանկարներ ունի. Ռուբեն Վարդանյան
15:20
04 Մարտի 2010

Հայաստանը նորմալ զարգացման մեծ հեռանկարներ ունի, ասաց «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը։

«Պարզապես ինքնաբերաբար ոչինչ չի ստացվի, պետք է շատ աշխատել և փորձել հաղթահարել սեփական թուլությունները և բարդ արտաքին հանգամանքները»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Վարդանյանը։

Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության նախագծերը կարող են գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների, այդ թվում՝ սփյուռքի ներդրողների համար, «կարևորը, որ դրանք պրոֆեսիոնալ կատարված լինեն»։

«Մենք տարբեր համայնքներ ունենք, որոնք տարբեր կերպ են նայում Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությանը, կարևորը, որ դա բազմապատկվող էֆեկտ տա»,- պարզաբանեց նա։

Վարդանյանը նշեց, որ այդ նախագծերը կարող են ոչ միայն տնտեսական էֆեկտ տալ, այլև նոր աշխատատեղերի, նոր չափանիշների ստեղծման հնարավորություններ տալ, ինչպես նաև թույլ տալ փոփոխել վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

«Այս տեսանկյունից այդ նախագծերի շարքում կան շատ լավերն ու հետաքրքիրները, որոնք, մասնավորապես, կապված են ուռուցքաբանության և զբոսաշրջության հետ»,- ասաց նա։

Հայաստանի կառավարությունը 2009 թվականի փետրվարի 19-ին հավանության է արժանացրել հանրապետությունում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) բազայի վրա Միջուկային բժշկության և ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի՝ մոտ 30 մլն եվրո արժողությամբ կենտրոնի ստեղծման որոշումը։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից 2009 թվականին Հայաստանում հաստատվել և իրագործվում է Տաթևի վանքի վերականգնման և վերածնման՝ 20 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, ինչպես նաև վանքի մերձակայքում զբոսաշրջային համալիրի ստեղծման ծրագիրը, ինչը խթանի դեր կխաղա Հայաստանի հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման հարցում։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: