480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը շահագրգռված է հայկական կուսակցությունների հետ համագործակցությամբ. ԵԺԿ նախագահ
14:52
04 Մարտի 2010

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը շահագրգռված է հայկական կուսակցությունների հետ համագործակցությամբ, հինգշաբթի Երևանում հայտարարեց Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը:

«Մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ գործընկերներ և կուսակցություններ, որոնք պատրաստ են մտնել Եվրոպական ժողովրդական կուսակցության շարքերը», - ասաց Մարտենսը «Եվրոպա.ես պայքարեցի, ես հաղթեցի» ինքնակենսագրության շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ իր այցից հետո Հայաստան կուղևորվի ԵԺԿ-ի պատվիրակությունը՝ համագործակցությամբ շահագրգռված կուսակցությունների հետ կապերի հաստատման համար: Նա նշեց, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը արդեն ունի նման պրակտիկա՝ կապված բալկանյան կուսակցությունների հետ:

Մարտենսն ասաց, որ Հայաստանը՝ որպես եվրոպական երկիր, ունի նույն խնդիրները, ինչ Եվրոպայի մյուս բոլոր երկրները:

«Եվրոպական բոլոր ազգերը կարող են համախմբվել, որպեսզի, հիմնվելով համամարդկային արժեքների վրա, աշխատեն միասին ընդհանուր խնդիրների հաղթահարման համար», - ընդգծեց Մարտենսը:

Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները:

«Գիրքը կարող է ծառայել որպես դասագիրք երիտասարդ քաղաքական գործիչների համար», - իր ողջույնի խոսքում նշեց վարչապետը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (European People's Party, EPP) ամենամեծ եվրոպական քաղաքական կուսակցությունն է: Հիմնադրվելով 1976 թ.-ին՝ նա իր մեջ ներառում է ողջ Եվրամիության մոտ գաղափարախոսություն ունեցող ազգային քրիստոնեադեմոկրատական կուսակցություններին և այլ ազգային կուսակցությունների՝ որպես կոլեկտիվ անդամներ:

ԵԺԿ-ն ԵՄ-ի անդամ-պետություններում և ասոցացված անդամ-պետություններում միավորում է մոտ գաղափարախոսություն ունեցող ազգային կուսակցությունների, ինչպես նաև սերտ կապեր ունի ԵՄ հնարավոր թեկնածու-անդամների հետ:

ԵԺԿ-ն ունի երիտասարդական բաժին՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդությունը (YEPP): Եվրոպացի ուսանող-դեմոկրատները (EDS) ԵԺԿ-ի հետ ասոցացված ուսանողական քաղաքական կուսակցությունների խումբ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: