484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մարտիրոս Սարյանի աշխատանքներն աշնանը կցուցադրվեն Պուշկինի անվան թանգարանում
19:47
03 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Սարյանի Տուն-թանգարանի տնօրեն, վարպետի թոռնուհի Ռուզան Սարյանը:    

«Նկարչի աշխատանքներից հինգը կտրամադրվեն Սարյանի տուն-թանագրանի կողմից, իսկ տասը նկար՝ Հայաստանի ազգային պատկերասրահից»,- հայտնեց նա:

«Հայ և ռուս գեղանկարիչների գլուխգործոցները հայկական հավաքածուներից» ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը և ՀՀ դեսպանատունը: 

«Ի տարբերություն եվրոպական երկրների՝ Ռուսաստանն ու Հայաստանը միակ երկրներն են, որ ունեն Սարյանի աշխատանքները»,- հայտնեց տուն-թանգարանի տնօրենը՝ նշելով, որ Տրետյակովյան պատկերասրահի խորհուրդը 1910 թ.-ին առաջին անգամ ձեռք է բերել Սարյանի գլուխգործոցները, որոնց թվում են նրա հայտնի  «Կանաչ կուժ», «Կժեր և մրգեր» կտավները:  
 
Ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի 130 ամյա հոբելյանի շրջանակներում Հայաստանում և Ռուսաստանում ծրագրվում է մի շարք միջոցառումներ անցկացնել:

Մասնավորապես, փետրվարի 26-ից Տրետյակովյան պատկերասրահում բացվել է նկարչի 67 աշխատանքներով անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև մարտի վերջը: Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում է «Սարյանն ու Մոսկվան» գրքի թողարկումը, ինչպես նաև նկարչի հուշատախտակի բացումը Հին Արբատում գտնվող նրա մոսկովյան տան ճակատին:  

Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.) 20-րդ դարի հայ գեղանկարչության խոշորագույն վարպետներից է, որը շարունակել է սիմվոլիզմի ավանդույթները։ Նա ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (ներկայումս Դոնի Ռոստովի կազմում)։

1897թ.-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1904թ.։ Նրա ուսուցիչների թվում այնպիսի հայտնի ռուս նկարիչներ են եղել, ինչպիսիք են Սերովը և Կորովինը։

Մինչև 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումը մեծ մասամբ բնակվել է Թբիլիսիում և Մոսկվայում, 1921թ.-ից հաստատվել է Երևանում։ Մասնակցել է «Երկնագույն վարդ» (1907թ.), ինչպես նաև «Ռուս նկարիչների միության» և «Արվեստի աշխարհի» ցուցահանդեսներին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: