480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Սպառնալիքների և բռնության դեպքերի թիվը հայ լրագրողների նկատմամբ աճում է
17:36
03 Մարտի 2010

Հայաստանում աճում է հայ լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ սպառնալիքների և բռնության դեպքերի թիվը, ասաց «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագրի տեղակալ, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության անդամ Լիանա Սայադյանը։

«Վերջին երկու տարիներն աննախադեպ էին լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորման տեսանկյունից, այդ ժամանակահատվածում աշխարհում արձանագրվել է լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների 1456 դեպք, 72 լրագրող սպանվել է, իսկ 2010 թվականի երկու ամիսների ընթացքում արդեն սպանվել է չորս և ձերբակալվել 190 լրագրող»,- չորեքշաբթի ասաց նա «Բռնություն, ճնշում և դատավարությունների լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ Հայաստանում 2008-2009 թվականներին. փաստեր և վերլուծություն» հոդվածների ժողովածուի շնորհանդեսի ընթացքում։

Միաժամանակ Սայադյանն ավելացրեց, որ Հայաստանում, բարեբախտաբար, լրագրողների սպանության դեպք չի եղել։

Իր հերթին ԵԱՀԿ Երևանյան գրասնեյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան (Carel Hofstra) ասաց, որ լույս ընծայված ժողովածուն մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ժողովրդավարական կառույցներն ամրապնդել փորձող ցանկացած հասարակության համար։

Ըստ նրա՝ գրքում զետեղված են ավելի վաղ տարբեր Ինտերնետ-կայքերում հրապարակած հեդվածները լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ, որոնց մեծամասնությունն առայսօր չի բացահայտվել։

 «Այստեղ ներկայացված են նաև այն դատավարությունների վերաբերյալ հոդվածները, որոնք տարվել են լրագրողների նկատմամբ զրպարտության և վիրավորանքների հոդվածներով հարուցված գործերով»,- պարզաբանեց Հոֆստրան։

Նա ասաց, որ ԶԼՄ-ների և լրագրողների ազատության սկզբունքները մշտապես արտացոլվում և ամրագրվում են միջազգային տարբեր բանաձևերում, այդ թվում՝ ԵԱՀԿ ընդունած բանաձևերի շրջանակներում։

«ԵԱՀԿ համակարգի կարևորագույն կառույցներից է ԶԼՄ ազատության գծով ներկայացուցչի ինստիտուտը, որը մշտապես բարձրացնում է լրագրողների ազատության հետ կապված հարցեր, ընդ որում՝ ոչ միայն սկզբունքային տեսակետից, այլ նաև լրագրողների ազատության գործնական ապահովման և նրանց նկատմամբ բռնությունների կանխարգելման համատեքստում»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Հոֆստրան ավելացրեց նաև, որ ԵԱՀԿ-ն կշարունակի օժանդակություն ցուցաբերել «Հետք» թերթին երկրում կարևոր գործունեության իրականացման հարցում, ինչպես նաև խորը վստահություն հայտնեց առ այն, որ զրպարտության և վիրավորանքների վերաբերյալ քրեական գործերն անհրաժեշտ է ապաքրեականացնել, իսկ ԶԼՄ-ի գործունեությունը պետք է տարվի ինքնակարգավորման սկզբունքով։

«ԶԼՄ-ների ինքնակարգավորումը լավագույն լուծումն է ԶԼՄ-ների անաչառության ապահովման և պրոֆեսիոնալ գործունեության լիարժեքության հարցում»,- ընդգծեց նա։

 «Բռնություն, ճնշում և դատավարությունների լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ Հայաստանում 2008-2009 թվականներին. փաստեր և վերլուծություն» հոդվածների ժողովածուն հրատարակվել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ։ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիրն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: