486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ժողովրդագիրը ծնելիության կտրուկ նվազում է կանխատեսում
15:05
03 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանում կնկատվի ծնելիության էական նվազում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

«Այսօրվա ծնելիության 8-տոկոսանոց մակարդակը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնվում է ավելի շատ երեխա, որքան որ մեծ է վերարտադրողական տարիքի անձանց թիվը։ Բանն այն է, որ ներկայում վերարտադրողական տարիքի անձինք 80-ական թվականներին ծնված մարդիկ են, իսկ այն ժամանակ ծնելիությունը շատ բարձր է եղել՝ տարեկան շուրջ 75 հազար երեխա»,- նշեց Եգանյանը։

Ըստ նրա, առաջիկա տարիներին, երբ 80-ականների վերջի-90-ականների սկզբի սերունդը կմտնի վերարտադրողական տարիք, հանրապետության բնակչության աճը կտրուկ կկրճատվի, քանի որ այդ ժամանակահատվածում հանրապետությունում ծնելիությունը շատ ցածր է եղել։

«Էական հավասարակշռություն պահպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ սերունդը երկու անգամ ավելի երեխա ունենա, քան ներկա սերունդը»,- ասաց ժողովրդագիրը։

Իր հերթին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2009 թվականին Հայաստանի նորածինների թիվը կազմել է 44,5 հազար, ինչն 8 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

«Այլ կերպ ասած՝ Հայաստանում 1000 մարդուն բաժին է ընկել 13,7 նորածին։ Համեմատության համար՝ Ադրբեջանում այդ ցուցանիշը հավասար է 18-ի, Վրաստանում՝ 13-ի, Ռուսաստանում՝ 12,8-ի, Տաջիկստանում՝ 30-ի»,- ասաց Կույումջյանը։

Միաժամանակ նա հայտնեց, որ դեռևս 2-3 տարի առաջ Հայաստանում նույն ցուցանիշը բարձր չէր 10-12-ից, և այդ առումով ներկայիս ցուցանիշը լավն է։

Խոսելով նորածինների սեռերի հարաբերակցության մասին՝ նա հայտնեց, որ 2009 թվականին նորածինների 52 տոկոսը տղաներ են եղել։

Կույումջյանի խոսքերով, 2009 թվականին ավելացել է նաև միայնակ մայրերի թիվը՝ հասնելով 4800-ի՝ 2008 թվականի 4300-ի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։