484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունն արգելել է Հայաստան վերլուծական սարքավորումների արտահանումը. UITE
15:55
01 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունն արգելել է ԵՄ երկրներից դեպի Հայաստան վերլուծական սարքավորումների արտահանումը, լրագրողներին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդների «Առանց փողկապների» հերթական հանդիպման ժամանակ:

«Եվրամիությունը վերլուծական սարքավորումները դիտարկում է որպես երկակի նշանակության ապրանք և այս տեսակետից Հայաստանը համարում է ոչ վստահելի պետություն՝ դասելով նրան աֆրիկյան պետությունների երկրների շարքին», - ասաց Վարդանյանը:

Վերլուծական սարքավորումների թվին են դասվում այնպիսի սարքեր, ինչպիսիք են գազաազդանշանային համակարգերը, բժշկական սարքավորումները, տեխնոլոգիական գործընթացների, ջրի, շարժիչների արտանետումների մակարդակի վերլուծության և մաքրման վերահսկման համակարգերը, տերմոանալիզի համար նախատեսված սարքավորումները, օրգանական ածխածնի անալիզատորները:

Վարդանյանի խոսքերով՝ նման մոտեցումն անընդունելի է Հայաստանի՝ որպես տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացած ոլորտ ունեցող երկրի համար:

UITE-ի գործադիր տնօրենը ընդգծեց, որ նման պատժամիջոցը երկակի չափորոշիչների կիառում է:

«Հայաստանին չափազանց անհրաժեշտ է ներկրել վերլուծական սարքավորումներ ՏՏ-ոլորտի զարգացման համար, դա անհրաժեշտ գործիք է», - ավելացրեց Վարդանյանը:

 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation- EIF) 2009 թվականի «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. ծրագրային ապահովում և ծառայություններ» զեկույցի համաձայն՝ 2009թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը կազմել է շուրջ 1.1%: Ուսումնասիրության համաձայն՝ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրային ապահովման և  ծառայությունների  հատվածն արձանագրել  է լուրջ աճի տեմպեր` ապահովելով 27% տարեկան աճ:

Ըստ զեկույցի՝ ՏՏ-ոլորտի արտադրած ընդհանուր արտադրանքի շուրջ 55 տոկոսն արտահանվում է ավելի քան 20 երկիր, այդ թվում նաև՝ ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ: Արտադրանքը, հիմնականում, ներկայացնում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ծրագրային ապահովումն ու կիսահաղորդիչների նախագծումը, ծրագրավորման և աութսորսինգի պատվերները, ֆինանսական ծրագրերը, մուլտիմեդիայի նախագծումը, ինտերնետ ծրագրավորումը, վեբ-ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերն ու համակարգերի ինտեգրումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: