480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է Խաղաղության կորպուսի շաբաթը
15:46
01 Մարտի 2010

Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել է Խաղաղության կորպուսի շաբաթը, այն կտևի մինչև մարտի 7-ը:

«Հայաստանում Խաղաղության կորպուսի շաբաթվա շրջանակներում մենք որոշեցինք նշել իրենց ակտիվ դրսևորած կամավորների աշխատանքն ու արժանին մատուցել նրանց», - ասաց Խաղաղության կորպուսի հայկական գրասենյակի տնօրեն Լի Լեյսին:

Նրա խոսքերով, Հայաստանում Խաղաղության կորպուսում աշխատում է շուրջ 76 հայ կամավոր, ովքեր ապրում և աշխատում են հանրապետության մարզերում և փոքր քաղաքներում:

Խաղաղության կորպուսի շաբաթը հիշատակում է այն օրը, երբ Միչիգանի համալսարանում Ջոն Ֆ. Քենեդին ներկայացրեց իր գաղափարը մի ծրագրի վերաբերյալ, որի միջոցով հազարավոր ամերիկացիներ կգործուղվեն այլ երկրներ։

 

Երկուշաբթի Խաղաղության կորպուսի շաբաթվա շրջանակներում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը և Խաղաղության Կորպուսի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լի Լեյսին հանձնեցին շնորհակալագրեր բացառիկ հայերի՝ իրենց համայնքներում ցուցաբերած գերազանց կամավորական աշխատանքի և ծառայության համար։

«Խաղաղության կորպուսի շաբաթվա շրջանակներում մենք շնորհակալություն ենք հայտնում ոչ միայն կորպուսի կամավորներին, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են կատարում հանրապետության մարզերի կարիքների հարցերը լուծելու գործում», - ասաց դեսպանը:

Շնորհակալագրեր հանձնվեցին Արփինե Բաղդոյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում դրսևորած ակտիվության համար, Շուշանիկ Էլոյանին՝ անգլերենի դասավանդման, ինչպես նաև Մանկավարժների պրոֆեսիոնալ ասոցիացիայի ձևավորմանն ուղղված աշխատանում ձեռքբերումների համար, Թամարա Սարգսյանին՝ էկոկրթության ոլորտում երեխաների իրազեկության կազմակերպման և խթանման համար, ինչպես նաև Արտուշ Խաչատրյանին՝ երիտասարդության շրջանում վանական համալիրի տարածքի մաքրման աշխատանքները կազմակերպելու և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու մասնակիցներին օգնություն ցուցաբերելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: