481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը միշտ ուրախանում է Հայաստանի հաջողություններով. Սահակաշվիլի
10:45
01 Մարտի 2010

Վրաստանը միշտ ուրախանում է Հայաստանի հաջողություններով և ցավում նրա խնդիրների համար, ինչպես և ինքը՝ Հայաստանը, ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լրագրողներին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Բաթումիում: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

«Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեև մեծ է նաև մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է», - ընդգծել է Սահակաշվիլին:

Նշելով, որ ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, և մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում՝ Սահակաշվիլին ընդգծել է, որ Աջարիայի մայրաքաղաքում ապրում են  նաև  շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: «Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, և մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը», - ասել է Վրաստանի նախագահը:

Նախագահ Սարգսյանն իր հերթին ևս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի  հարաբերությունները և վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես: «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ և կշարունակենք այդպես», - ասել է Սարգսյանը:

Նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումիում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին և քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։