484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում Հայկական կազմակերպությունների համաժողով է ստեղծվում
11:21
26 Փետրվարի 2010

Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողով (ՄՀԿՀ) ստեղծելու նախաձեռնությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով համաժողովի կազմկոմիտեին: Համաժողովի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին:

«Մոսկվայում հայկական սփյուռքի կազմակերպությունների և միությունների միջև կայուն փոխհարաբերությունների հաստատման և ամրապնդման, ինչպես նաև հեռանկարային համատեղ նախագծերի քննարկման համար մենք նախաձեռնել ենք ստեղծել Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողով: Համաժողովի նպատակը հայկական սփյուռքի համար միասնական հարթակ ստեղծելն է, որը միաժամանակ ոչ մի դեպքում ոտնձգության չի ենթարկի առանձին վերցրած կազմակերպության իրավունքները: Մենք ելնում ենք այն թեզից, որ միասնությունը, համախմբումը՝ բազմազանության պահպանմամբ, լիարժեք սփյուռքի ստեղծմանը տանող ուղին է», - ասվում է կազմկոմիտեի հայտարարության մեջ:

Համաժողովն առաջին հերթին տեղեկատվական տարածություն է լինելու հայկական սփյուռքի շփման համար:

«Համոզված ենք, որ կազմակերպությունների միջև համագործակցության նմանատիպ ձևը կաջակցի հայկական սփյուռքի համախմբմանը, նրա շահերի պաշտպանությանն ու փոխադարձ աջակցության ամրապնդմանը: Համաժողովի շրջանակներում իրականացված գործընկերությունը կհանգեցնի միությունների ամրապնդմանը, նրանց ներուժի հզորացմանն ու համազգային հարցերի լուծման գործում մոսկովյան սփյուռքի մասնակցության ընդլայնմանը: Համաժողովի գործունեությունը կուժեղացնի հայկական կազմակերպությունների ազդեցությունը ռուսական հասարակության կյանքի վրա, կամրապնդի Հայաստանի, Արցախի և այլ երկրների հայկական համայնքների միջև փոխհարաբերությունները», - ասվում է հայտարարության մեջ:

Կազմկոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ Մոսկվայի հայկական համայնքն այսօր որակական վերափոխման մեջ է, որն ավելի նշանակալի է դարձնում նրա դերը ողջ հայկական սփյուռքի համակարգում:

«Սակայն սեփական նպատակների համալիր իրագործման լիարժեք մեխանիզմ դառնալու համար գործող կազմակերպություններին շատ հաճախ շատ բան չի բավականացնում: Առաջին հերթին խոսքը կազմակերպությունների անբավարար միախմբման, նրանց գործունեության փորձագիտական ապահովման բացակայության մասին է: Հաճախ կազմակերպությունների միջև նաև առճակատում է նկատվում: Հատուկ ուշադրություն են պահանջում տեղեկատվական ապահովման բարելավմանը վերաբերող հարցերը: Կարծում ենք, որ հասունացել է համախմբող հարթակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կներկայացներ բոլոր կազմակերպությունների շահերը, կհամաձայնեցներ նրանց գործունեությունը՝ նախագծեր և ծրագրեր իրագործելիս կրկնօրինակումը բացառելու նպատակով», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Կազմկոմիտեի անունից հայտարարության տակ ստորագրել են «Ռուս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, «Նոյեվ Կովչեգ» («Նոյյան տապան») թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, «Արցախի ընկերների ակումբի» նախագահ Էդուարդ Ղուլյանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հայկական միության նախագահ Հենրի Սարդարյանը, «Արևմտահայերի հայրենակցություն» կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Զարգարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։