486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողի վրա կատարված հարձակումը
11:11
25 Փետրվարի 2010

Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ հինգշաբթի հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտում են լրագրողի վրա կատարված հերթական հարձակումը:

Ինչպես նշվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Գյումրիի լրագրողների  «Ասպարեզ» ակումբի, Վանաձորի մամուլի ակումբի, Գորիսի մամուլի ակումբի կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ, 2010թ. փետրվարի 24-ի առավոտյան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բռնարարք է կատարվել «Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ։ Լրագրողը վնասվածքներ է ստացել, նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։

Ըստ ականատեսների վկայությունների, Շամշյանը լուսանկարել է գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին մասնակցելու եկած իրավապահ մարմինների  բարձրաստիճան պաշտոնյաներին, այսինքն զբաղվել է իր մասնագիտական գործունեությամբ:

«Իսկ բռնարարք կատարած անձը, դատելով այն հանգամանքից, որ այնուհետեւ անարգել մտել է գլխավոր դատախազության շենք, կարող է ուղղակի կապ ունենալ  իրավապահ մարմինների  հետ», - ասվում է հայտարարության մեջ:

Գագիկ Շամշյանը կոլեգիայի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դեպքի մասին հայտնել է գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով նաև, որ հասցրել է լուսանկարել իր վրա հարձակված  մարդուն:

«Այլ կերպ ասած, հանրությունը կարող է ակնկալել, որ լրագրողի դեմ իրականացված այս հերթական բռնարարքն անհետևանք չի մնա։ Եվ եթե մեղավորն այս անգամ ևս չբացահայտվի և չպատժվի, մենք բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ իրավապահ մարմինները պարզապես խուսափում են բացահայտել այսօրինակ հանցագործությունները», - ընդգծվում է հայտարարության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: