480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը գյուղատնտեսության և ՏՏ ոլորտի զարգացման խնդիրներ է քննարկել Հանրային խորհրդի հետ
18:56
24 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո երկրորդ անգամ հանդիպել է  Խորհրդի անդամների հետ` քննարկելու գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում Խորհրդի արձանագրած խնդիրներն ու առաջարկելիք լուծումները, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ժամանակամիջոցում մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ Խորհրդի հանձնաժողովներում մեծ աշխատանք է կատարվում տարբեր թեմաների շուրջ` սկսած հայ-թուրքական հարաբերություններից մինչև հեռուստաեթերի որակի բարելավում:

«Էականն այն է, որ այս հարցերը լայն քննարկում են անցնում, մշակվում են, եւ դրանց նախապատրաստումից մինչև քննարկում ունենում ենք մի լավ շղթա: Շատ եմ կարեւորում հանգամանքը, որ Հանրային խորհուրդը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլև`  առաջարկում լուծումներ: Սա էական է, քանի որ շատ-շատերն են տեսնում մեր հասարակության մեջ առկա խնդիրները, բայց դրանք տեսնելը մի խնդիր է, լուծում առաջարկելը` բոլորովին այլ»,- ասել է Սերժ Սարգսյանը: 

Որպես գյուղատնտեսությունում առկա առաջնահերթ խնդիր խոսվել է տարեցտարի ավելացող չմշակվող հողատարածքների մասին, ինչը, բանախոսների համոզմամբ, վտանգում է տնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարը: Խորհրդի աշխատանքային խումբը երկրի ղեկավարին է ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման մասին առաջարկ և դրա հիմնավորումները` ելնելով իր ուսումնասիրության արդյունքներից: Խոսվել է այն մասին, որ կամավորության սկզբունքով կոոպերացիան զարգացնելու միջոցով կլուծվի ոչ միայն արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու, այլեւ գյուղաբնակներին իրենց հողի վրա պահելու  եւ գյուղը որպես այդպիսին չկորցնելու խնդիրները:

Երկրի ղեկավարն ասել է, որ այս խնդիրը պետք է դիտարկել բազմիցս կարեւորված տարածքների համաչափ զարգացման ռազմավարության համատեքստում, ինչը նշանակում է, որ գյուղական բնակավայրերը պետք է հնարավորություններ ստանան իրացնելու իրենց ներուժը, տվյալ դեպքում` նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Նախագահ Սարգսյանի խոսքով` պետությունը շահագրգիռ է  նաեւ այսպիսի քննարկումների միջոցով հստակեցնելու իր  անելիքները, շտկումներ մտցնելու արդեն կատարվող աշխատանքներում, որպեսզի կարողանա հնարավորինս այնպիսի պայմաններ ստեղծել գյուղացու համար, որ հող մշակելը նրան անպտուղ աշխատանք չթվա:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ինտերնետի սակագների եւ որակի խնդրին, ինչը, Հանրային խորհրդի անդամների համոզմամբ, չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի զարգացմանն ու բնակչության համար ինտերնետի մատչելության ընդլայնմանը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ կապի որակի բարելավման եւ հասարակության համակարգչայնացման աստիճանի բարձրացման գործում դանդաղելը կարող է Հայաստանին հետ նետել աշխարհի զարգացումներից եւ նվազեցնել երկրի առաջընթացի հնարավորությունները, ուստի պետք է անել ամեն ինչ, այս խնդիրին արագ եւ հիմնավոր լուծումներ տալու համար:

Նախագահն առաջարկել է քննարկված հարցերի շուրջ  հնչած տեսակետները դասակարգված  ի մի բերել եւ, կառավարության հետ  սերտորեն համագործակցելով, անցնել հաջորդ փուլ` մշակել կոնկրետ միջոցառումներ: Սերժ Սարգսյանն ընդսմին նշել է, որ չպետք է մոռանալ, որ Հանրային խորհրդի անդամները երկրի զարգացման գործին կամավոր են մասնակցում` ելնելով իրենց սրտացավությունից, իսկ պետական պաշտոնյաների դեպքում դա նաեւ  պարտականություն է, ուստի, նրանք  պարտավոր են մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել քննարկված խնդիրների շրջանակում նախանշված անելիքներին:

 

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդի անդամներին եւ հաջողություն մաղթել նրանց հետագա աշխատանքներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։