480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է մինչև միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելը դրանցից դուրս գալու իրավունքի մասին օրինագիծը
14:03
24 Փետրվարի 2010

ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որը նախատեսում է մինչև միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը դրանից երկրի դուրս գալը:

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ կողմերից մեկը ստորագրված պայմանագրի (վավերացման հավաստագրերի փոխանակում, վավերացման ընթացակարգի ավարտի մասին ծանուցում, վավերացումների հանձնում) ուժի մեջ մտնելուց առաջ ցանկացած ժամանակ իրավունք ունի չդառնալ այդ պայամանգրի մասնակից՝ հստակ հայտարարելով այդ մտադրության մասին:

«Այդ իրավունքը տրամադրվում է միջազգային կոնվենցիայի կողմից, սակայն քանի որ այդ իրավունքի իրագործման ընթացակարգերը նախատեսված չէին հանրապաետական օրենսդրությունում, ապա անհրաժեշտություն առաջացավ լրացնել օրենքը, որը նախատեսում է միջազգային պայմանագրերի կքնման կարգը», - ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ օրենսդրական պլանում վավերացման գործընթացն ավարտվում է նախագահի կողմից փաստաթղթի ստորագրմամբ, և գործընթացի ճկունությունն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև գործընթացը դադարեցնելու հնարավորությունը:

«Անհրաժեշտ ճկունության ապահովման նպատակով որոշման նախագծում առաջարկվում է հաշվի առնել պայմանագրի կնքման ընթացակարգերի ոչ միայն դադարեցումը, այլև կասեցումը», - ասաց Նալբանդյանը:

Միաժամանակ նախարարը նշեց, որ օրինագծում հաշվի է առնված անհրաժեշտության առկայության դեպքում փաստաթղթերի վավերացման վերսկսման հնարավորության մասին դրույթը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրինագծի վերաբերյալ:

Սակայն ընդդիմության ներկայացուցիչները առաջարկված փոփոխությունները ոչ լիարժեք համարեցին, քանի որ դրանք զրկում են խորհրդարանին միջազգային պայմանագրերին երկրի մասնակցության դադարեցման կամ կասեցման գործընթացի վրա ազդելու հնարավորությունից՝ այդ գործառույթն ամբողջովին փոխանցելով նախագահին:

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Դաշնակցություն խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ խորհրդարանը պետք է գործընթացում անմիջական մասնակցելու հնարավորություն ունենա, որից նա զրկված է՝ առաջարկվող փոփոխությունների համաձայն:

«Խորհրդարանը միջազգային պայմանագրերը վավերացնելիս պետք է վերապահումներ մտցնելու հնարավորություն ունենա, ինչը կուժեղացնի Հայաստանի դիրքերը և թույլ կտա փակել նախապայմանների ներկայացման, միջազգային փաստաթղթերի բովանդակության խեղաթյուրման փորձերի հարցը», - ասաց Ռուստամյանը:

Հարցը քննարկվում է արագացված ռեժիմում, և պատգամավորները պետք է երկրորդ ընթերցման ժամանակ քվեարկեն օրինագծի հաստատման համար՝ առաջին ընթերցմամբ այն ընդունելուց 24 ժամ անց:

Փորձագետների կարծիքով՝ փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի, մասնավորապես, Թուրքիայի կողմից այդ գործընթացի ձգձգման կապակցությամբ:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս պահին փաստաթղթերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում վավերացման են ներկայացվել:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։