482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ հավակնոտ ծրագրեր ունեն. դեսպան
15:40
22 Փետրվարի 2010

Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ հավակնոտ ծրագրեր ունեն, երկուշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործերի ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը (Raul de Luzenberger) Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ընթացքում։ Նիստի ժամանակ եվրոպացի խորհրդատուները ներկայացրեցին 2009 թվականի վերջին եռամսյակի իրենց գործունեության հաշվետվությունը։  

«Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ հավակնոտ ծրագրեր ունեն, մասնավորապես, նկատի առնելով ասոցիացիայի մասին պայմանագրի ծրագրվելիք ստորագրումը, և խմբի գործունեությունը կարևոր նշանակություն ունի այդ պայմանագրի նախապատրաստական աշխատանքների առումով»,- ասաց դեսպանը։

«Խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում արդեն ինն ամիս, և կարծում եմ, դուք արդեն սովորել եք այդ գործիքին, լավ գիտեք նրա հնարավորությունները»,- ասաց Լյուցենբերգերը։

Դեսպանն ավելացրեց, որ նմանատիպ խումբ էլ շուտով իր գործունեությունը կսկսի Մոլդավիայում։ Բացի այդ, Լյուցենբերգերն ընդգծեց, որ Վրաստանը նույնպես շահագրգռված է նման պրակտիկայով, և Հայաստանում աշխատանքային փորձը նրանց պետք կլինի։

Իր հերթին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշեց, որ ԵՄ-ը, UNDP-ն և Հայաստանի կառավարությունը հաջող են համարում խորհրդատվական խմբի աշխատանքն՝ ավելացնելով, որ այս ծրագիրն աննախադեպ է։

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց  խորհրդատվական խմբի գործունեության կարևոր դերը հասարակական կառավարման բարեփոխումներում, հակակոռուպցիոն ռազմավարության, Դիվանագիտական ակադեմիայի ստեղծման գործում, Օմբուդսմենի գրասենյակի հնարավորությունների ուժեղացման, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի ստեղծման, մաքսային և տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։

Խոսելով մաքսային ոլորտի բարեփոխումների մասին՝ Բաղդասարյանը նշեց. «Շուտով մենք կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխանող բարեփոխումների ծրագիր, ինչը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, վերացնել ավելորդ թղթաբանական քաշքշուկները, ավելի ամբողջական կդարձնի տնտեսվարող սուբյեկտների էլեկտրոնային կապը կառավարական մարմինների հետ»։

Նա հայտնեց նաև, որ 2010 թվականին խորհրդատվական խումբն աջակցություն կցուցաբերի Հայաստանի կրթական ոլորտին, ինչպես նաև ԱԻՆ գործունեությանը։

ԵՄ խորհրդատուներին Հայաստան ուղղելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2008 թվականի նոյեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ։

Խմբի նպատակն է խորհրդատվական աջակցության տրամադրումը Հայաստանի պետական մարմիններին և գերատեսչություններին «Եվրոպական հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագրի առավելագույնս արդյունավետ իրականացմանը՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների համատեքստում։

Երկուշաբթի տեղի ունեցած նիստին մասնակցեցին նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: