478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Արարատ» ապրանքանիշը մայիսին կսկսի «Լեգենդներն այսօր» շարքի երկրորդ ֆիլմի նկարահանումները
18:33
19 Փետրվարի 2010

«Արարատ» ապրանքանիշը 2010 թվականի մայիսի վերջին կսկսի «Լեգենդներն այսօր» շարքի երկրորդ ֆիլմի նկարահանումները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։

«Ամենայն հավանականությամբ, մայիսի վերջին կսկսվեն «Լեգենդներն այսօր» շարքի երկրորդ ֆիլմի նկարահանումները։ Ընտրությունից հետո մենք արդեն ունենք երկու լեգենդից բաղկացած short-list»,- ասաց Գրիգորյանը, պարզաբանելով, որ յուրաքանչյուր լեգենդի մասին ֆիլմ կնկարահանվի։ Գրիգորյանի խոսքերով, նախատեսվում է շարունակել հայկական լեգենդների շարքը և հինգ ֆիլմ նկարահանել։

ԵԿԳ ղեկավարը հայտնեց, որ ենթադրաբար ապրիլի սկզբին մեկնարկում է արդեն նկարահանված «Ախթամար» ֆիլմի հետ կապված եզրափակիչ փուլը, իսկ ապրիլ-մայիսին կսկսվի DVD լայնածավալ քարոզչություն։

Մասնավորապես, Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանում որպես բոնուս DVD-սկավառակներ կտրվեն «Արարատ» կոնյակի գնորդներին։ Այսպես, «Նաիրի» և «Տոնական» կոնյակի յուրաքանչյուր գնորդ սկավառակ կստանա։ DVD կստանան նաև «Արարատի» կոնյակների երկու և ավելի շիշ գնելու դեպքում։ 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքում «Ախթամարի» սկավառակ լինի, որն այսօր մեծ արձագանք ունի Ռուսաստանում»,- ասաց նա։

Կոնյակի «Արարատ» ապրանքանիշը 2009 թվականի վերջին սկսել է «Լեգենդներն այսօր» շարքը՝ հայկական ավանդությունների ժամանակակից մեկնաբանությունը։

Շարքի առաջին ֆիլմը դարձավ «Ախթամար» գեղարվեստական ֆիլմը՝ «Լեգենդներն այսօր» շարքի առաջին նախագիծը, որով «Արարատ» ապրանքանիշը սկսում է հնագույն հայկական ավանդությունների վերածնունդը ժամանակակից ներկայացմամբ։

«Ֆիլմի ստեղծողներ Շամմասյան եղբայրները (երիտասարդ ռեժիսորներ անվանակարգում Կաննի առյուծների մրցանակակիրներ) 15 րոպե էկրանային ժամանակում տեղավորել են սիրո, լեգենդի դարավոր իմաստության ու մարդու հավիտենական հույզերի երեք պատմություն: Հին հայկական լեգենդին նոր հայացք է ապահովել կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանի և ռուսական ժամանակակից էկրանի երիտասարդ դերասաններ Գրիգորի Դոբրիգինի ու Ռավշանա Կուրկովայի տանդեմը»։

Երևանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887 թվականին։ Ժամանակակից գործարանային համալիրը գոյություն ունի 1953 թվականից։ 1998 թվականի հունիսին ԵԿԳ-ն ընդգրկվել է Պեռնո Ռիկար  (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի կազմում, որը մի շարք ոգելից խմիչքների հայտնի ապրանքատեսակների  սեփականատեր է և աշխարհում ոգելից խմիչքի արտադրության և վաճառքի ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում։ Պեռնո Ռիկար  ընկերությունը ձեռք է բերել ԵԿԳ-ն միջազգային մրցույթում՝ 30 մլն ԱՄՆ դոլարով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: