484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ՏԷՖԻ-ն՝ շուտով
17:08
19 Փետրվարի 2010

Հեռուստատեսային արվեստների ոլորտում բարձրագույն նվաճումների համար ռուսական ազգային հեռուստատեսային ՏԷՖԻ մրցանակաբաշխության նմանությամբ Հայաստանում ևս կհիմնվի ազգային ամենամյա հեռուստատեսային մրցանակաբաշխություն, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի անդամ, Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

ՏԷՖԻ-ին ռուսական ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխություն է հեռուստատեսային արվեստների ոլորտում բարձրագույն նվաճումների համար՝ հիմնադրված «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» կողմից: ՏԷՖԻ մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1994թ.-ին: 

Ինչպես նշեց Մուսայելյանը, մրցանակաբաշխության ձևավորման, դրա սկզբունքների, չափանիշների, անվանակարգերի և դրա ստեղծման հետ կապված այլ հարցերի հեղինակը հեռուստաեթերի բովանդակության հարցերով զբաղվող Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովն է:

Առայժմ դժվար է նշել ժամկետները, թե երբ կկայանա առաջին մրցանակաբաշխության արարողությունը, և ինչպես այն կկոչվի, սակայն հստակ է այն, որ մրցանակաբաշխությունը հեռուստաալիքների համար խթան կհանդիսանա իրենց բովանդակության վերահսկողության ու հեռարձակվող արտադրանքի որակի բարձրացման համար»,- ասաց Մուսայելյանը:

Որպես նոր մրցանակաբաշխության ֆինանսավորման աղբյուր՝ նա նշեց հայկական հեռուստատեսությունները, «ինչը, սակայն, չի հանգեցնի կողմնակալության թեկնածուների և հաղթողների ընտրության հարցում»: 

Մուսայելյանը նշեց, որ գործուն մեխանիզմների առկայությունը թույլ կտա ապացուցել հասարակայնությանը նոր մրցանակաբաշխության շնորհման անկողմնակալությունը, ինչպես նաև կոչ անել հեռուստատեսություններին կատարել նոր չափանիշները, որոնք մտցվում են էրոտիկ բնույթի հաղորդումների և ֆիլմերի, ինչպես նաև բռնություն պարունակող տեսարանների հեռարձակումը ցերեկային ժամերին սահմանափակելու համար:    

«Նոր մրցանակաբաշխություն ստեղծելու առաջարկը հնչեցվել է հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ փետրվարին, և ծրագրվում է, որ մարտին նախատեսվող հերթական նիստի ժամանակ կքննարկվեն դրա ձևավորման հիմնական հարցերն ու չափորոշիչները»,- ասաց Մուսայելյանը:

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակում է չափորոշիչներ, որոնք օրենսդրությանը համապատասխան սահմանում են ընդհանուր սկզբունքներ, այս կամ այն հաղորդման կամ ֆիլմի եթեր դուրս գալու ժամը: Մասնավորապես, այդ չափորոշիչների համաձայն, հայկական հեռուստաալիքների եթերից դուրս կմղեն էրոտիկ բնույթի, բռնության ու սարսափի տեսարաններով ֆիլմերն ու հաղորդումները, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը, անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացմանը, բացասական ազդեցություն ունենալ նրանց դաստիարակության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։