478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն չի ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. փորձագետ
16:38
18 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն մտադիր չէ ճանաչել Հայոց  ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում, կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Չեմ կարծում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հավանակությունը Միացյալ նահանգների կողմից մեծ է, ինձ այնքան էլ հավանական չի թվում, որ նախագահ Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Իհարկե, ինչ-որ բան որևէ կերպ նա կասի, բայց Ցեղասպանության ճանաչումը ինձ այնքան էլ հավանական չի թվում»,- ասաց Իսկանդարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:   

Փորձագետի խոսքերով՝ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը դիտարկվում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեխանիզմ, և եթե Միացյալ նահանգներն օգտագործի այդ մեխանիզմը, ապա ճնշման տարրը կանհետանա, և Թուրքիայի վրա ազդեցություն գործելն ավելի դժվար կլինի:

Ընդ որում Իսկանդարյանը նշեց, որ ամերիկյան կոնգրեսմենները անկախ մարդիկ են և լիովին կարող են որոշում ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում՝ անկախ վարչակարգի ցանկությունից:
  
Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական գործընթացի «հովանավորն» է և վերջին շրջանում Միացյալ նահանգները փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա դրա զարգացման համար:

«Վերջին շրջանում ճնշումն անգամ ուժգնանում է և, համապատասխանաբար, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անհրաժեշտ է դիտարկել այդ միտումների համատեքստում»,- հավելեց նա:  

Իսկանդարյանի խոսքերով՝ Ամերկայում ակատիվ աշխատում է հայկական լոբբին և Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարն ընթանում է մշտապես:

«Իրականում նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի արտաբերումը իրավաբանական ակտ չէ, ԱՄՆ նախագահներից մեկը, ավելի քան 20 տարի առաջ արդեն արտաբերել է «Ցեղասպանություն» բառը: Դա նախագահ Ռեյգանն էր: Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ: Նախագահի կողմից այդ բառի հնչեցումը և Հայոց ցեղասպանության ճանաչումը օրենքի մակարդակով երկու տարբեր բաներ են»,- նշեց Իսկանդարյանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: