482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է համահայկական դասագրքեր ստեղծել Հայաստանի և Սսփյուռքի դպրոցների համար
15:19
18 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է համահայկական դասագրքեր ստեղծել Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Ըստ նրա՝ այդ հարցը կքննարկվի գիտամեթոդական համաժողովի ընթացքում՝ ծրագրված մայիսի 29-31-ին։

«Մասնավորապես, մեզ անհանգստացնում է արևմտահայերենի վիճակը, որը աստիճանաբար անհետանում է»,- ասաց նախարաը։

Նա նշեց, որ աշխարհի տարբեր անկյունների հայկական դպրոցներում գործածվում են կասկածելի որակի տարբեր դասագրքեր։

«Մենք մտադիր ենք ստեղծել դասագրքեր, որոնք կստանան հայկական պետության երաշխիքը և կներդրվեն ամբողջ աշխարհի հայկական դպրոցներում՚,- հավելեց Հակոբյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ևս մեկ համաժողով է ծրագրված Երևանում ապրիլի 25-26-ին, որը նվիրված կլինի խառն ընտանիքներում հայկական ինքնության պահպանմանը։

 «Խառն ամուսնությունները ավելի ու ավելի տարածված երևույթ են դառնում Սփյուռքում և չի կարելի դրա վրա աչք փակել։ Ընդհակառակը, պետք է ուղի որոնել, որպեսզի նման ընտանիքների ապագա երեխաները հայկական ինքնության, արժեքների ու լեզվի կրողները լինեն»,- ընդգծեց նա։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։