486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի՝ Թուրքիայի վրա գործադրած ճնշումը վտանգում է ողջ գործընթացը
15:06
18 Փետրվարի 2010

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կապակցությամբ Թուրքիայի վրա իրականացվող ԱՄՆ-ի ճնշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների անխուսափելի արգելափակման, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ինչպես կարծում է պատգամավորը, Հայաստանի կողմից վավերացման որոշակի ժամկետների սահմանումը հանգեցնում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետների սահմանափակման:

Նրա խոսքերով, եթե ավելի վաղ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանդես էր գալիս որպես պասիվ կողմ՝ աջակցելով Բաքվին, ապա այժմ արդեն ակնհայտ են դարձել Անկարայի կանխակալ դիրքորոշումները, և նա պահանջում է արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծումը:

«Թուրքիան չի կարող երկար «խաղալ» այդ գործընթացի հետ, և որքան երկար դա տևի, այնքան նա ավելի վստահ կզգա իրեն », - ասաց Սաֆարյանը:

Ինչպես կարծում է պատգամավորը, այդ համատեքտում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի սկզբին Վաշինգտոն կայանալիք այցը պատահական չէ, և կարելի է եզրակացնել, որ ապրիլի 24-ը (Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) վերջին ժամկետ չի լինի արձանագրությունների վավերացման համար:

«Տարածաշրջանում լուրջ զարգացումներ են սպասվում, և ակնհայտ է, որ ստատուս-քվոն փոխվում է, այդ թվում նաև ուժերի հավասակշռությունը, և այս համատեքստում մտահոգության առիթ է տալիս այն փաստը, որ ստատուս-քվոյի փոփոխության դեպքում բացառված չեն Հայաստանի համար անցանկալի սցենարները», - ասաց Սաֆարյանը:

Ըստ պատգամավորի, ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ավելի նախընտրելի է ստատուս-քվոյի պահպանումը, ինչը թույլ կտա բացառել անցանկալի զարգացումները, օրինակ ինչպիսին ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունն էր:

Հայաստանի Հանրապետության կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին նշեց, որ տարածաշրջանային զարգացումներն ու փոփոխություններն իրականացվում են ոչ ի վնաս Հայաստանի:

«Ընդհակառակը, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումն ապացուցում է, որ պաշտոնական Երևանը կառուցողական և կանխատեսելի գործընկեր է, որը ստակ կատարում է իր առջև դրված պարտականությունները, ինչը չի կարելի ասել թուրքական կողմի մասին, որն ակնհայտ ձգձգում է գործընթացը», - ասաց Ավագյանը:

Նրա խոսքերով, եթե ապացուցվի, որ թուրքական կողմը արհեստականորեն ձգձգում է գործընթացը, ապա Հայաստանը կդադարեցնի երկխոսությունը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: