478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը թուրքական շրջափակման տարիներին կորցրել է 13-14 մլրդ դոլար. ռուս փորձագետ
18:17
17 Փետրվարի 2010

Հայաստանը թուրքական շրջափակման տարիներին 13-14 մլրդ դոլար է կորցրել, կարծում է աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

«Միայն շրջափակման հետևանքով Հայաստանը վերջին 2 տասնամյակում 13-14 մլրդ դոլար է կորցրել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ընդ որում Սարգսյանը համարում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունների «կնքահայրը» ԱՄՆ Պետդեպարտամենտն է, որը չափազանց շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ: Ինչպես նշեց ռուս փորձագետը, հայ-թուրքական սահմանը հարաբերական հասկացություն է, քանի որ օդային սահմանը երկու երկրների միջև բաց է:  

«Այն այնքան բաց է, որ Թուրքիայի տարածքով թռչելիս՝ կարելի է SMS կամ էլեկտրոնային նամակ ուղարկել»,- ասաց Սարգսյանը:

Ընդ որում, ըստ նրա, հայ քաղաքացիները միայն անցյալ տարի Թուրքիայի հանգստավայրերում թողել են շուրջ 52 մլն դոլար, և Հայաստանն ամեն տարի Թուրքիայում գնում է 300-350 մլն դոլարի ապրանք: Սարգսյանը հայտնեց, որ Թուրքիայում աշխատում է շուրջ 7-8 հազ. աշխատանքային միգրանտ Հայաստանից:

Փորձագետի խոսքերով, նախագահ Օբամային անքնությունը չի տանջում Հայերի Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության պատճառով: ԱՄՆ-ի համար Ցեղասպանության ճանաչումը Անկարայի վրա ներգործելու լծակ է: Թուրքիային ևս առանձնապես չի հուզում, որ Օբաման հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը ԱՄՆ-ում հայկական համայնքին իր ամենամյա ուղերձում կարտաբերի «ցեղասպանություն» բառը կամ Կոնգրեսը կճանաչի այն:  

Ամերիկային, ինչպես կարծում է Սարգսյանը, պարզապես պետք է, որ շտապ բացվի հայ-թուրքական ցամաքային սահմանը Աֆղանստանին ռազմական բեռներ մատակարարելու նպատակով:

«Այսպիսով, ԱՄՆ-ն Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկակի և անգամ եռակի խաղ է տանում հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման և ռազմական բեռների փոխադրում իրականացնելու համար»,- նշեց նա:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: