480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն պատրաստ է քննարկել իր նախագծերի իրականացման գործում միջազգային բանկերի և կազմակերպությունների մասնակցության առաջարկները
14:55
17 Փետրվարի 2010

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատրաստ է քննարկել իր նախագծերի իրականացման գործում միջազգային բանկերի և կազմակերպությունների մասնակցության առաջարկները, ասել է այս ընկերության մամուլի ծառայության պետ Վահե Դավթյանը Ստամբուլում փետրվարի 11-14-ն անցկացվող TRACECA-ի (Transport Corridor Europe-Caucasus-Asia) նիստի ժամանակ:

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել «ՀԿԵ» ՓԲԸ շնորհանդեսը՝ տարածաշրջանային և միջազգային աշխարհաքաղաքական ճարտարապետության վերափոխման համատեքստում: Նիստի ընթացքում ներկայացվել է նաև ընկերության առաքելությունը, նրա ռազմավարական նպատակներն ու խնդիրները, 2010 թ.-ի ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև 2008-2009 թթ. գործունեության ցուցանիշները:

Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ՀԿԵ-ն ներկայացուցիչները ներկայացրել են ընկերության կողմից այսօր իրագործվող առաջնահերթ նախագծերը: Հատուկ ուշադրության է արժանացել հայ-թուրքական սահմանին (Ախուրյան կայարան) միջազգային լոգիստիկ կենտրոնի կառուցման նախագիծը:

Դավթյանը տրանսպորտային գերատեսչությունների և TRACECA-ի մասնակից-երկրների ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած լսարանին է ներկայացրել լոգիստիկ կենտրոնի բիզնես-մոդելը: Վերջինս հանգում է շահագրգիռ կողմի մասնաբաժնային մասնակցությամբ դուստր ձեռնարկության ստեղծմանը: Այս կապակցությամբ ՀԿԵ ներկայացուցիչը առաջարկել է օտարերկրյա գործընկերներին այցելել Հայաստան՝ ընկերության կողմից իրագործվող նախագծերում իրենց մասնակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

«ՀԿԵ-ն ձևավորել է իր ֆինանսական մոդելը մինչև 2038 թվականը, ինչը վկայում է ընկերության կայունության և այնտեղ տիրող առողջ ներդրումային մթնոլորտի մասին: Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել մեր նախագծերի իրականացման գործում միջազգային բանկերի, կորպորացիաների և այլ կազմակերպությունների մասնակցության առաջարկները», - նշել է Դավթյանն իր ելույթում:

TRACECA-ն Մետաքսի մեծ Ճանապարհի վերականգնման ծրագիր է: TRACECA-ն ստեղծվել է 1993 թ.-ի մայիսի 3-ին Բրյուսելի կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին 8 պետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները, որոնցից 5 պետությունը ներկայացնում էին Կենտրոնական Ասիան՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, 3-ը՝ Կովկասի տարածաշրջանը՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Կոնֆերանսի ժամանակ կնքվել է Տեխնիկական օգնության ծրագրի ներդրման համաձայնագիր, որը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը՝ Արևմուտք-Արևելք, Եվրոպայից՝ Սև ծովով, Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ուղղությամբ տրանսպորտային միջանցքի զարգացման համար:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: