487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և Ռուսաստանի կադաստրի և քարտեզագրության ծառայությունը մտադիր են համագործակցության հուշագիր ստորագրել
13:33
17 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ծառայությունը մտադիր են համագործակցության հուշագիր ստորագրել:

Ինչպես չորեքշաբթի հաղորդում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվա փետրվարի 15-17-ը Երվանդ Զախարյանի գլխավորությամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակության այցի ընթացքում:

«Փետրվարի 15-ին կայացավ պաշտոնական հանդիպում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի և Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ծառայության ղեկավար Սերգեյ Վասիլևի հետ, որի ընթացքում կողմերը երկկողմանի համագործակցության շրջանակներում քննարկել են կադաստրի վարման, անշարժ գույքի պետական գրանցման, հողօգտագործման, գեոդեզիայի, քարտեզագրության և աշխարհագրական տեղեկատվական համակարգերին առնչվող հարցեր», - ասվում է տեղեկատվության մեջ:

Կողմերը քննարկել են նաև բազմակողմանի համագործակցությանն առնչվող  մի շարք այլ հարցեր գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի ԱՊՀ մասնակից-պետությունների շրջանակներում:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հայաստանյան պատվիրակությանն ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալ դաշնային պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ծառայության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ստորաբաժանումների աշխատանքներին:

«Երվանդ Զախարյանը ռուսական կողմին հրավիրեց ծանոթանալ մեր երկրի անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգին», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։