482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏելը» խնդրում է հայկական ԶԼՄ-ներին բջջային օպերատորներին չներքաշել Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված գործընթացի մեջ
13:03
17 Փետրվարի 2010

«ԱրմենՏել» հեռահաղորդակցական օպերատորը խնդրում է հայկական ԶԼՄ-ներին բջջային օպերատորներին չներքաշել Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված գործընթացի մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ կեղծիքներ են արվել Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի մասնակիցներ Էմմիի և Միհրանի օգտին: Ըստ աղբյուրների՝ քվեարկությունից առաջ «ԱրմենՏելի» բազմաթիվ աշխատակիցների տրվել է Էմմիի օգտին անվճար sms-ներ ուղարկելու հնարավորություն:

«Ընկերությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել այս հակամարտության երկու կողմերի ասեկոսեներն ու անհիմն շահարկումները և խորհուրդ է տալիս բոլոր մասնակիցներին՝ կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի, հայկական էստրադային արվեստի զարգացման և առաջխաղացման վրա», - ասաց Բեղլոյանը:

Եվրատեսիլի հայկական ազգային ընտրական փուլի ժամանակ հիմնական պայքարը ծավալվել է երկու մասնակիցների՝ Եվա Ռիվասի և Էմմիի ու Միհրանի («Hey» Let Me Hear You Say) միջև:

Հայաստանում Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի ժամանակ SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Դոնի Ռոստովից ժամանած 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով:

Հաղթողի անունը հրապարակելու ժամանակ Էմմին իր թիմի հետ միասին ցուցադրական կերպով լքեց բեմը, որի վրա գտնվում էին ազգային ընտրական փուլի բոլոր ինը մասնակիցները:

Էմմիի մայրն ու պրոդյուսերը՝ Նադեժդա Սարգսյանը, քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, որ ընտրության արդյունքները կեղծվել են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: