486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի ազատագրական պատերազմի մասնակիցները պետք է մասնակցեն Հայաստանի զարգացմանը. պաշտպանության նախարար
20:00
16 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի ազատագրական պատերազմի մասնակիցները պետք է արժանի մասնակցություն ունենան Հայաստանի զարգացմանը, «Երկրապահ» կամավորականների միության 8-րդ համագումարից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, որ համագումարն անհրաժեշտ էր, և որ պետք է համախմբել մեր բոլոր ռազմական ընկերներին, որպեսզի նրանք իրենց արժանի տեղն ունենան երկրում, մասնակցեն պետական շինարարությանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը»,- ասաց Օհանյանը՝ մեկնաբանելով համագումարի արդյունքները: 

«Երկրապահի» հանդեպ իր վերաբերմունքի մասին հարցին 2008 թ.-ի փետրվարին դրա կազմից իր դուրս գալուց հետո Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող էր փոխվել իմ վերաբերմունքն իմ մարտական ընկերների հանդեպ»: 

2008 թ.-ի փետրվարի 24-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ու հայկական բանակի մի շարք գեներալ-մայորներ և գնդապետներ հայտարարեցին «Երկրապահ կամավորականների միության» կազմից իրենց դուրս գալու մասին, քանի որ կազմակերպության մի խումբ անդամներ «առանց ԵԿՄ վարչության համապատասխան որոշման սկսել էին կազմակերպության  նշանակությունն ու հեղինակությունը վարկաբեկող և անկախ ՀՀ պետականության զարգացմանը խոչընդոտող գործունեությամբ զբաղվել»:  

Սեյրան Օհանյանը հավելեց նաև, որ որպես պաշտպանության նախարար՝ անհրաժեշտ է համարում մասնակցել հասարակական կազմակերպությունների խոշոր միջոցառումներին, որոնք ձևավորվել են արցախյան պատերազմից հետո, հատկապես «Երկրապահը»: 

«Երկրապահ» կամավորականների միություն հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ.-ին: Տվյալ պահին դրա կազմում է ավելի քան 10 հազ մարդ, որոնց մեծամասնությունը՝ Ղարաբաղյան պատերազմի վետերաններ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։