482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կազմակերպությունները Թբիլիսիին մեղադրում են հայկական փոքրամասնության հանդեպ խտրականության մեջ
17:12
16 Փետրվարի 2010

Ջավախքահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը վրացական իշխանություններին մեղադրել է հայկական փոքրամասնության հանդեպ խտրական քաղաքականություն իրականացնելու մեջ։

Համակարգող խորհրդի կազմում ընդգրկված են «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժումը և «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը։

«Վրաստանի անկախացման առաջին իսկ օրերից վրացական իշխանությունները խտրական քաղաքականություն են իրականացրել երկրի հայկական փոքրամասնության հանդեպ։ Տվյալ քաղաքականության տարրերից են քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքների ոտնահարումը, Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների չեզոքացումը, այդ թվում՝ ճիշման միջոցով, հայկական բնակչության ուծացման միջոցառումների իրականացումը»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։

«Տվյալ քայլերի արդյունքում ջավախահայերի շրջանում ավելի շատ է արմատանում վախի ու հիասթափության տրամադրությունը, ինչն իր հերթին հանգեցնում է տարածաշրջանից հայերի էմիգրացիայի տեմպերի ավելացմանը։ Տվյալ գործընթացները ավելի մեծ թափ են ստացել 2005-2006 թթ.-ից և հատկապես 2008 թ.-ի օգոստոսի հնգօրյա պատերազմից հետո»,- նշել են համակարգող խորհրդից։

Կազմակերպությունից նաև ընդգծել են, որ 2005 թ.-ից սկսած մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ իրենց զեկույցներում և երաշխավորագրերում անդրադառնում են Վրաստանի հայկական փոքրամասնության խնդիրներին՝ կոչ անելով վրաց իշխանություններին լուծել դրանք ընդունած միջազգային պարտավորություններին համաձայն։

Համակարգող խորհուրդը հինգշաբթի Երևանում «Հայապահպանություն և Սամցխե-Ջավախք-Ծալկա» տարածաշրջանի հայերի իրավունքների պաշտպանություն» թեմայով քննարկում կանցկացնի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: