482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջինը պետք է սկսի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը. փոխխոսնակ
14:26
16 Փետրվարի 2010

Հայաստանը պետք է շարունակի ակտիվ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում և առաջինը սկսի խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը, կարծում է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը։

«Տվյալ փուլում հարաբերությունների բարելավման գործընթացում կարող է լինել զարգացման երեք սցենար՝ կամ վավերացման գործընթացը երկու երկրների խորհրդարանում տեղի կունենա զուգահեռաբար, ինչն անհնար է, կամ Հայաստանը կսպասի Թուրքիայի հետագա քայլերին, կամ կշարունակի նախաձեռնողական քաղաքականությունը և առաջինը կսկսի արձանագրությունների քննարկումներն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում»,- երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փոխխոսնակը։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Նիկոյանի խոսքերով, հայ-թուրքական բարելավման գործընթացը սկսելուց հետո Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրացել է։ «Հայաստանը սկսել են ընկալել որպես հուսալի և կանխատեսելի գործընկերոջ, և ակտիվ քաղաքականության շարունակությունը կամրապնդի Հայաստանի այս դիրքորոշումը»,- ասաց Նիկոյանը։

Փոխխոսնակը կարծիք հայտնեց նաև, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին նույնպես կարելի է դիտարկել որպես ակտիվ քաղաքականության շարունակություն։

Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ուղերձ է հղել, որում խոսվում է երկկողմ հարաբերություններում մեկ քայլ առաջ կատարելու անհրաժեշտության մասին։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատասխան ուղերձ է հղել իր հայ գործընկերոջը, որում նշել է, որ Անկարան կշարունակի իր ջանքերը Երևանի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Նիկոյանն ավելացրեց նաև, որ կոռեկտ չէ խոսել փաստաթղթերի վավերացման կոնկրետ ժամկետների մասին երկու երկրների խորհրդարաններում։ «Ժամկետները կթելադրի գործընթացի տրամաբանությունը»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված Թուրքիայի սուր արձագանքի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։