484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ղազախստանը կզարգացնեն բազմամյա և բարի հարաբերությունները. ՀՀ ԱԳ նախարար
12:28
16 Փետրվարի 2010

Հայաստանն ու Ղազախստանը կզարգացնեն երկրների միջև հաստատված բազմամյա և բարի հարաբերությունները, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանին ու Ղազախստանին կապում են բազմամյա և բարի հարաբերությունները, որոնց ակունքներն ընկած են մեր ընդհանուր պատմության և համագործակցության մեջ, որոնք մենք հաջողությամբ զարգացնում ենք քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում», - ասաց նախարարը:

Ինչպես նշեց Նալբանդյանը, այս երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամներ են և բնական է, որ կրոնական և մշակութային ամենալայն հարցերի նկատմամբ նրանց մոտեցումներն ու դիրքորոշումները համընկնում են կամ մոտ են:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա խորացմանն ու հեռանկարներին առնչվող հարցերի, ինչպես նաև մի շարք կրոնական և միջազգային հարցերի քննարկումը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը:

«Ինչպես դուք գիտեք, Հայաստանն աջակցել է ԵԱՀԿ-ում նախագահության Ղազախստանի թեկնածությունը, որն այս տարվա հունվարին անցավ Ղազախստանին: Այսօր մենք ակտիվորեն փոխգործակցում ենք այդ կազմակերպության շրջանակներում», - նշեց նախարարը:

Նալբանդյանն ասաց, որ այսօրվա հանդիպման շրջանակներում Հայաստանը հերթական անգամ հաստատել է ԵԱՀԿ-ում նախագահության ծրագրի իրագործման գործում Ղազախստանին աջակցելու պատրաստակամությունը, որի հիմքում ընկած են կազմակերպության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցերը:

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի առաջատար դիրքը՝ նրանց ներկայացվել է բանակցային գործընթացի ընթացքը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը: Կողմերը քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 14-17-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Երկուշաբթի երկօրյա այցով Երևան ժամանած Սաուդաբաևը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: