480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանից Ղարաբաղի անկախանալու դրույթը պաշտոնական դիրքորոշման կարգավիճակ է ձեռք բերել. հայ քաղաքագետ
18:53
15 Փետրվարի 2010

Այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական քաղաքականության հուն է վերադարձրել, ասաց Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, «Քաղաքական ուսումնասիրությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանը։

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը։ Այս միտքը հնչեցվել է դեռևս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, սակայն այնուհետև այն մոռացության են մատնել»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Մանասյանը տվյալ դրույթը շատ կարևոր համարեց և նշեց, որ այսուհետ եվրոպական կառույցներում քննարկումների մասնակցող  հայ խորհրդարանականները պետք է ներկայացնեն այն որպես պաշտոնական տեսակետ։

«Այսօր կարելի է պնդել, որ այդ դրույթը քաղաքական օրակարգի հարցերից մեկն է դարձել։ Աշխարհը պետք է իմանա, որ Լեռնային Ղարաբաղն, իսկապես, Ադրբեջան կոչվող որևէ անկախ պետության մաս չի եղել»,- ընդգծեց նա։

Քաղաքագետի խոսքերով, Հայաստանի նախագահի ելույթի առանցքային մասն այն էր, որ շեշտադրվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության դուրս գալը Խորհրդային Միության և ոչ թե Ադրբեջանի կազմից։

«Զեկույցում նշվում է, որ ԼՂԻՄ-ն, ինչպես բոլոր հանրապետություններն, ունենալով այդ իրավունքն, առանց ԽՍՀՄ օրենքների կամ միջազգային իրավունքի խախտման, դուրս է եկել Խորհրդային Միության կազմից։ Հայաստանի նախագահը հստակ խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պարզապես պաշտպանել են իրենց այն ժամանակ Ադրբեջանի կողմից ակտիվորեն անցկացվող ցեղասպանության քաղաքականությունից։ Այդ ժողովրդի մեղքն այն էր, որ նա ինքնապաշտպանվում էր»,- ասաց Մանասյանը։

Փորձագետը հույս հայտնեց, որ այդ ելույթը առիթ կդառնա միջազգային կառույցներում Ադրբեջանի հայերի նկատմամբ ցեղասպանության թեմայի ավելի ամբողջական ներկայացման և հնչեցման համար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: