480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները կասեցրել են կեղծ կոնյակի արտադրությունը
15:30
15 Փետրվարի 2010

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 59/1 հասցեում հայտնաբերել են կեղծ կոնյակի արտադրամաս, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հետաքննությամբ պարզվել է, որ 60-ամյա Սամվել Հ.-ն 2005 թվականից հիշյալ հասցեում վարձակալել է տարածք և զբաղվում է կեղծ կոնյակի արտադրությամբ:

Նրա գործընկեր, Մանուկ Ս.-ն, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 5 շիշ կոնյակ, իսկ վերը նշված արտադրամասում` կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Նաիրի» տեսակի 108 շիշ կոնյակ, կոնյակի 120 դատարկ շիշ, դրանց համար նախատեսված խցաններ, պիտակներ և 1500 հատ ակցիզային կեղծ դրոշմանիշ: Արտադրամասում հայտնաբերվել է նաև 6 տակառ, որոնց մեջ կար կոնյակի նմանվող հեղուկ:

 

Բացի այդ, մամուլի ծառայությունից նշեցին, որ Սամվել Հ.-ն իր բնակարանից ներկայացրել է նաև «Նաիրի», «Մակար» և «Ցար Տիգրան» տեսակի 11 շիշ կոնյակ:

Նա հայտարարել է, որ այդ գործունեությամբ զբաղվում է 2005 թվականից և տարբեր քաղաքացիների ու գործող օբյեկտների վաճառել է իր կողմից պատրաստված շուրջ 10.000 լ կեղծ կոնյակ:

«Պարզվել է նաև, որ ակցիզային կեղծ դրոշմանիշերը, ինչպես կեղծ պիտակները, խցանները, հոլոգրաֆիկ նշանները Սամվել Հ.-ն ձեռք է բերել 1960 թ. ծնված Խաչատուր Մ.-ից, որին 2009 թ. դեկտեմբերին տվել է 170.000 դրամ, իսկ իրեն, որպես շահույթ, նույն ժամանակահատվածում մնացել է շուրջ 3.000 ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են պետեկամուտների քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: