486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգում է թուրքական կողմը. Սարգսյան
11:47
15 Փետրվարի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Al Jazeera արաբական հեռուստաալիքին տված  հարցազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգում է թուրքական կողմը:

«Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թե ինչու են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վավերացումը: Ընդհակառակը, ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում: Այո, դա միանշանակ է, որովհետև մենք հայտարարել ենք, և վերջին անգամ ես երեկ հայտարարեցի, որ որպես խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջնորդ՝ ես բացառում եմ թուրքերի կողմից այդ արձանագրություններն առանց նախապայմանի վավերացման պարագայում ՀՀ խորհրդարանի կողմից արձանագրությունների չվավերացումը», - ասել է Սարգսյանը Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևելով փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում արված իր հայտարարությանը, հայ-թուրքական արձանագրությունները ներկայացրել է խորհրդարանի վավերացմանը:

Խոսելով այն մասին, թե ինչ կհետևի արձանագրությունների վավերացանը և դրանց ուժի մեջ մտնելուն՝ ՀՀ նախագահը նշել է, որ դրանից հետո պետք է բացվի սահմանը, այնուհետև ստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որը կունենա ենթահանձնաժողովներ, և «մենք կսկսենք մեր երկխոսությունը»:

«Այսինքն արձանագրությունները վավերացնելով` մենք ոչ թե գործընթաց ենք ավարտում, այլ գործընթաց ենք սկսում», - պարզաբանել է նա:

Լրագրողի այն հարցին, թե, արդյո՞ք, նա հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր է համարում այլ երկրների՝ օրինակ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար, ՀՀ նախագահը դրական է պատասխանել:

«Եվ հենց այդ պատճառով և ԱՄՆ-ն, և Ռուսաստանը, և Եվրամիությունը սատարում են այս գործընթացին: Այսինքն՝ խոսքը միայն սահման բացելու մասին չէ: Խոսքը հարաբերություններ հաստատելու մասին է», - ընդգծել է Սարգսյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: