484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Եվա Ռիվասը կներկայացնի Հայաստանը Օսլոյում Եվրատեսիլ-2010 երգի մրցույթում
11:35
15 Փետրվարի 2010

Երգչուհի Եվա Ռիվասը կներկայացնի Հայաստանը Օսլոյում կայանալիք Եվրատեսիլ-2010 երգի մրցույթում:

Ռիվասը նախօրեին ուշ երեկոյան հաղթել է Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրական փուլում SMS-հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում:

Ռիվասը հանրության դատին է ներկայացրել «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգը, որի երաժշտության հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ հայտնի պոետ և կոմպոզիտոր Կարեն Կավալերյանը:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը համար առաջինը», - ազգային ընտրական փուլից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռիվասը:

Նրա խոսքերով՝ ընտրական փուլի ժամանակ մրցակցությունը բավականին ուժեղ էր, և իր հաղթանակը թիմի աշխատանքի արդյունքն է:

Ազգային ընտրական փուլում հիմնական պայքարը ծավալվել էր երկու մասնակիցների միջև՝ Եվա Ռիվասի («Apricot stone») և Էմմիի ու Միհրանիի  («Hey» Let Me Hear You Say):

Այն բանից հետո, երբ Եվրատեսիլ-2009-ին Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերը բացեցին հաղթողի անունով ծրարը, Էմմին իր թիմի հետ միասին ցուցադրական կերպով լքեց բեմը, որի վրա գտնվում էին ազգային ընտրական փուլի բոլոր ինը մասնակիցները:

«Սա ոչ միայն մեր հաղթանակն է, այլ բոլորի, ողջ հայության հաղթանակն է: Մենք հաղթանակը կբերենք Հայաստան», - ասել է Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սարյանը:

Խոսքերի հեղինակ Կարեն Կավալերյանն իր հերթին նշել է, որ իր երգերը վեց անգամ հաղթել են Եվրատեսիլի ազգային ընտրական փուլերի ժամանակ, սակայն առաջին անգամ է, որ նման կոշտ և անկանխատեսելի պայքար էր ընթանում: Նա համոզված է, որ «Apricot stone» երգը Եվրատեսիլ-2010թ-ի ֆավորիտներից մեկը կդառնա:

«Ես հասկացա, թե ինչու 48 տարվա ընթացքում ես առաջին անգամ այցելեցի Հայաստան, ես պետք է ինձ հետ որևէ բան բերեի, և ես բերեցի Ծիրանի կորիզը», - ասել է նա:

Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսերը հայտարարեցին, որ բոլոր երկրներում, որոնք նրանք կայցելեն Եվրատեսիլի շրջանակներում promo-tour-ի ժամանակ, նրանք ծիրանի ծառ կտնկեն:

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի ազգային ընտրական փուլի անցկացման ժամանակ զգալի առաջընթաց է ձեռք բերվել:

«Մենք սովորեցրինք հեռուստատեսության ղեկավարներին հաշվի առնել մարդկանց կարծիքը Հայաստանը ներկայացնող մասնակցին ընտրելիս», - ասաց նա:

Եվրատեսիլ-2009-ին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները մրցույթի արդյունքում զբաղեցրել են 9-րդ տեղը՝ եզրափակչում ելույթ ունենալով աշխարհի 25 երկրների թվում:

Հայաստանը այս տարի մրցույթին մասնակցում է հինգերորդ անգամ:

2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: