487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԽ-ն սահմանամերձ անվտանգության ռազմավարություն կմշակի
19:05
12 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային անվտանգության ռազմավարության և հանրապետության նախագահի կարգադրության համաձայն, 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի և հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Խորհրդի մամուլի ծառայությունից:

«Այդ աշխատանքները փետրվարի 12-ին մեկնարկել են սահմանային անվտանգության, ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացվում է, նիստում որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ գործուղել Հայաստանի սահմանային անցակետեր` տեղերում ուսումնասիրելու առկա իրավիճակը և սահմանային անցակետերի արդիականացման առաջարկություններ ներկայացնելու:

«Ընդգծելով Հայաստանի պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման  կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքները պետք է տարվեն երեք ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է մշակել եւ 2010 թվականի ընթացքում անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը:

«Պետք է մշակել սահմանային ենթակառուցվածքներն արդիականացնելու համալիր ծրագիր, որը կներառի Բավրայի, Բագրատաշենի, Մեղրու, Այրումի և Գոգավանի սահմանային անցակետերը, քանի որ դրանք և տեխնիկական, և ինստիտուցիոնալ առումով լուրջ վերազինման կարիք ունեն»,- ասել է Բաղդասարյանը:

Այդ անցակետերը պետք է  համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

Բաղդասարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նաև ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր, «ինչը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։