480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կարող է կրկին սկսել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի երկարաձգումը. Դաշնակցություն
14:57
12 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կարող է կրկին սկսել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի երկարաձգումը, եթե Երևանը որքան հնարավոր է արագ դուրս չգա դրանից, ուրբաթ հայտարարեց Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Չի բացառվում, որ հայկական հասկացողությամբ խելամիտ ժամկետներում Թուրքիան կձեռնարկի հերթական խորամանկ քայլը՝ հայտարարելով, որ սկսել է արձանագրությունների քննարկման գործընթացը՝ դրանով իսկ ձգձգելով գործընթացը անորոշ ժամկետով»,- ասաց Մանոյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը հնարավորինս արագ պետք է դուրս գա հարաբերությունների բարելավման գործընթացից՝ հայտարարելով, որ բանակցությունների ձախողման պատճառ դարձան Ղարաբաղի վերաբերյալ թուրքական կողմի նախապայմանները։

«Տարօրինակ է, որ հայկական կողմը զարմանում է Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններից։ Վավերացումից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո թուրքական իշխանությունները մշտապես խոսել են այն մասին, որ իրենց համար ընդունելի առաջխաղացում են պահանջում ղարաբաղյան հարցում»,- ասաց Մանոյանը։

Մանոյանը նկատեց, որ եթե վավերացման հարցը թողնվի Թուրքիայի հայեցողությանն, ապա վաղ թե ուշ դա տեղի կունենա, բայց անհայտ է, թե երբ։ Նա նույնպես բացառեց այն հնարավորությունը, որ առաջինն արձանագրությունները կվավերացնի Հայաստանը։

«Գործընթացից մեր դուրս գալու դեպքում որոշ դժգոհություն կարող է առաջ գալ որոշ արտաքին ուժերի կողմից։ Սակայն հնարավոր ճնշումն ավելի քիչ է, քան այն կորուստները, որոնք մենք կունենանք՝ մնալով գործընթացում»,- ասաց Դաշնակցության ներկայացուցիչը։

Այս համատեքստում նա նշեց, որ կառավարությունը հաստատել է Հայաստանի օրենսդրությունում լրացումներ կատարևելու վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ պետությունն իրավունք կունենա հետ կանչելու իր ստորագրությունը ցանկացած միջազգային փոստաթղթերի տակից՝ մինչև դրա վավերացումը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։