484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը կարծում է, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները
13:51
12 Փետրվարի 2010

 Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, կարծում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Իմ կարծիքով՝ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, քանի որ հակառակ դեպքում նա կբախվի բազմաթիվ խնդիրների հետ միջազգային հանրության հետ հարաբերություններում», - ուրբաթ ասաց Շարմազանովը լրագրողներին:

Պատգամավորը կարծում է, որ արձանագրությունների վավերացումը ձգձգելով՝ Թուրքիան փորձում է հասնել առավելագույն զիջումների գերտերությունների կողմից միաժամանակ հայկական հարցի հետ կապ չունեցող խնդիրներում:

Նա նաև ավելացրեց, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացնելու մտադրության մասին վկայում է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պատասխան ուղերձը, որում հայտարարվում է հարաբերությունների կարգավորման սկսված գործընթացը մինչև վերջ հասցնելու պատրաստակամության մասին:

Միաժամանակ Շարմազանովն ընդգծեց, որ իրենց գործողություններով հայկական իշխանություններն ապացուցեցին, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով, և որ եթե հայկական կողմը համոզվի, որ Թուրքիայի նպատակը արձանագրությունների վավերացումը չէ, այլ գործընթացի ձգձգումն է, ապա Հայաստանը դուրս կգա արձանագրություններից, ինչպես ասել է նախագահ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետների վերջնաժամկետին, ապա Շարմազանովը ասաց. «Ասելով խելամիտ ժամկետներ՝ ես ենթադրում եմ ժամկետներ, որոնք դիտավորյալ չեն ձգձգվում: Դա կարող է լինել երկու օր, իսկ կարող է լինել մեկ ամիս կամ նույնիսկ չորս ամիս»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Չորեքշաբթի ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե հաստատվի հայկական կողմի կասկածն այն մասին, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգելն է, այլ ոչ թե հարաբերություններ հաստատելը, ապա Երևանը ստիպված կլինի դադարեցնել այդ գործընթացը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: